News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Անգամ եթե նոր Օմիկրոն շտամի դեպքում, պատվաստանյութերի արդյունավետության որոշակի նվազում լինի վարակելիության առումով, միեւնույն է,  հիվանդության ծանր ընթացքով եւ մահվան դեպքերի կանխման առումով պատվաստումները շարունակում են մնալ միակ միջոցը հիվանդության դեմ պայքարելու: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նախարարի խոսքով, այս պահին բուժում է ստանում 12 հազարից ավելի քաղաքացի, որոնցից պատվաստված է ընդամենը 1068-ը, ինչը 8,6 տոկոսն է կազմում. «Հոսպիտալացված 2349 քաղաքացուց պատվաստված է ընդամենը 87-ը: Սա եւս ցույց է տալիս պատվաստումների արդյունավետությունը»,-ասաց նա:

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վ հետաքրքրվեց՝ մահվան թվերի վիճակագրության հետ կապված եզրակացության հանգե՞լ են, թե՞ ոչ, քանի որ առողջապահության նախարարության եւ վիճակագրական կոմիտեի թվերի միջեւ 700-ով տարբերություն կա. «Երբ կառավարությունում ծառայողական քննությունն ավարտվի, ես հանձնարարել եմ, որ դատախազություն էլ ուղարկվի, որովհետեւ սկզբունքային հարց է պարզել, թե արդտեղ որեւէ չարամտություն եղել է, թե չի եղել:

Եթե կա որեւէ չարամտություն, որն առաջացնում է պատասխանատվություն, պետք է հետեւողական լինենք, իսկ եթե պարզվի, որ տեխիկական հարց է, դա առիթ է, որպեսզի համակարգում եղած բացերը փակենք»,-ասաց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ