News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիան եւ Կատարը քննարկում են թալիբների կողմից վերահսկվող Աֆղանստանում օդանավակայանի համատեղ շահագործման հնարավորությունը, հայտնում է AFP-ն։

«Մենք պատրաստվում ենք միասին գործել»,- Կատարի իր գործընկերոջ հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ Դոհա նախագահ Ռեջեփ Էրդողանի այցից առաջ։

«Կատարը եւ Թուրքիան մշտապես աշխատում են Աֆղանստանի ժամանակավոր կառավարության հետ՝ օդանավակայանի բացման շուրջ համաձայնության հասնելու (որպեսզի այն կարողանա նորմալ գործել) համար»,- հավելել է Կատարի արտգործնախարար Շեյխ Մուհամմեդ բին Աբդուլռահման Ալ Թանին։

«Մենք կողմ ենք Պարսից ծոցի բոլոր երկրների հետ մեր հարաբերությունների ամրապնդմանը»,- Դոհա մեկնելուց առաջ Ստամբուլի օդանավակայանում լրագրողներին ասել է Էրդողանը։ «Կատարի նկատմամբ կիրառված շրջափակումն ու պատժամիջոցները վերացվել են այս տարվա սկզբին։ Պարսից ծոցի երկրների միջեւ համերաշխությունն այժմ վերականգնվում է»,- ասել է Էրդողանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ