News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Ավստրիայի իշխանությունները նախատեսում են մինչեւ 3600 եվրո տուգանք սահմանել կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումներից հրաժարվելու համար, որը նրանք մտադիր են ներդնել փետրվարին 14 եւ բարձր տարիքի բոլոր բնակիչների համար, հայտնել է AP-ն։

Առողջապահության նախարար Վոլֆգանգ Մյուկշտեյնը հայտնել ասել է, որ բացառություններ կարվեն հղիների համար, թեեւ նրանց եւս խորհուրդ է տրվում պատվաստվել, այն մարդկանց համար, ովքեր չեն կարող պատվաստվել բժշկական ցուցումներով, ինչպես նաեւ նրանց համար, ովքեր ապաքինվել են COVID-19-ից նախորդ վեց ամսում։

Օրենքը պետք է ուժի մեջ մտնի փետրվարի 1-ից։ Մյուկշտեյնն ասել է, որ արտոնություններ ունեցող մարդիկ պետք է գրանցվեն պատվաստումների կենտրոնական գրանցամատյանում:

Տուգանքները հաշվարկելիս հաշվի են առնվելու բնակչության եկամուտները եւ այլ ֆինանսական պարտավորությունները։ Որպես այլընտրանք, պաշտոնյաները կարող են ընտրել մինչեւ 600 եվրո տուգանքի նշանակումը:

Իշխանությունները երեք ամիսը մեկ կտեղեկացնեն չպատվաստված մարդկանց պատվաստման անհրաժեշտության մասին կամ կխնդրեն դիմել բժշկի՝ հաստատելու նրանց ազատման իրավունքը մինչեւ հաջորդ ժամկետը: Կանոնները չկատարելու դեպքում երեք ամիսը մեկ կարող են տուգանքներ նշանակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ