Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Փյունիկը խայտառակ պարտությունով մեկնարկեց Չեմպիոնների լիգայի մրցաշարում: Որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Փյունիկն ընդունեց Չեխիայի չեմպիոն Վիկտորիային եւ պարտվեց 0:4 հաշվով: Մարեկ Բակոշն արդեն 7-րդ րոպեին բացեց հաշիվը: 28-րդ եւ 40-րդ րոպեներին հյուրերը ստացան 11 մետրանոցի իրավունք: Պավել Հորվաթն ու նույն Բակոշը համապատասխանաբար դիպուկ իրացրին դրանք, իսկ 72-րդ րոպեին Դանիել Կոլարը հաշիվը դարձրեց 4:0: Պատասխան խաղն արդեն  անիմաստ է դառնում Փյունիկի համար: