News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
USD
403.54
EUR
434.77
RUB
4.44
Տեսնել լրահոսը

Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը։ Արժանապատվությո՞ւնն էլ է գողացել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը:

«Ո՞ւր է Արցախի ձայնը

Այն, որ Արցախի նախագահ նշանակված պատերազմի ծաղրածու Արայիկ Հարությունյանը ծպտուն չէր հանելու Արցախի մասով Նիկոլ Փաշինյանի դուրս տված հակապետական մտքերի ու լկտի ստերի թեմայով, կանխատեսելի էր։ Բայց որ մյուս պետական ու կիսապետական կառույցներից, գեներալներից, մարշալներից, ադմիրալներից, գեներալիսիմուսներից, նախագահներից, հերոսներից, հակահերոսներից, քաղաքական կոչված ուժերից, խորհրդարան կոչվածից արձագանք չի լինի, արդեն ամոթ է։

Ղարաբաղցիներից Նիկոլը գողացավ իրենց փոքր հայրենիքը։ Արժանապատվությո՞ւնն էլ է գողացել»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ