News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը չի բացառում, որ Քոչարյանի դեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրպարտչական հայտարարությունների հետ կապված հերթական դատական ​​հայցը նախորդի պես կավարտվի։ Փաստաբանն իր կարծիքը հայտնել է «Հայելուն» տված հարցազրույցում:

Ըստ նրա՝ նշաններ կան, որ Փաշինյանը դատարանում իր ներկայացուցչի միջոցով կփորձի ասել, որ ինքը Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել։ Հիշեցնենք, որ նախորդ անգամ հենց այդպես էլ եղավ:

Խոսելով ընդդիմության վրա ճնշումների մասին՝ փաստաբանը նշեց, որ 2018 թվականից իշխանություններն ասում են, որ նոր իրականության մեջ ժողովրդի կարծիքը որոշիչ է, ընտրություններն անցկացվում են բաց, թափանցիկ, արդար։ «Մի կողմ թողնենք՝ այդպես է, թե ոչ: Ենթադրենք՝ այդպես է։ Բայց ի՞նչ իմաստ ունի այդպիսի ընտրություններ անցկացնել, եթե պայմանը հետեւյալն է՝ եթե ընդդիմությունը հաղթի, պետք է ձերբակալել։ Հերթական երեսպաշտությունը»,- եզրափակեց Ալումյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ