News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հունվարի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Մայր Աթոռի և Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) հովանու ներքո գործող Հայորդյաց տների տնօրեններին ու փոխտնօրեններին։

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման սկզբում Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Հարություն վարդապետ Կիրակոսյանը Հայորդյաց տների տնօրինության անունից շնորհավորեց Նորին Սրբությանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առիթով՝ մաղթելով քաջառողջություն և երկարամյա անսասան հովվապետություն ի փառս Հայ Եկեղեցու և Հայրենիքի։

Հայորդյաց տների տնօրինության անունից Ամենայն Հայոց Հայրապետին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ իր շնորհավորանքները հղեց նաև Հայորդյաց տների տեսչի ժամանակավոր պաշտոնակատար տիկին Լիաննա Առաքելյանը։

Նորին Սրբությունը, իր օրհնությունն ու բարեմաղթանքները փոխանցելով Հայորդյաց տների տնօրինությանը, մեծապես կարևորեց Հայորդյաց տների առաքելությունը հայ ժողովրդի և Եկեղեցու կյանքում։ Վեհափառ Հայրապետն իր գնահատանքը հայտնեց Հայորդյաց տների տնօրինությանը, մանկավարժներին և վարչության անդամներին նախանձախնդիր ու նվիրյալ աշխատանքի համար՝ հորդորելով վերջիններիս շարունակել  իրենց արդյունավոր առաքելությունը մատաղ սերնդին ճիշտ խնամք ու դաստիարակություն ապահովելու գործում։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայորդյաց տների առջև ծառացած խնդիրների հաղթահարման և վերջիններիս գործունեությունն առավել արդյունավոր դարձնելու ուղիներին։ 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Խաչափայտի մասունքը կբերվի Արաբկիրի Սուրբ Խաչ եկեղեցի
Ապրիլի 28-ին` ժամը 10:00-ին, Սուրբ Խաչի երևման տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ...
«Լուսավոր Հայաստան». Հայ եկեղեցու դեմ ցանկացած արշավ արժանի է դատապարտման
1700 տարի շատերը պայքարեցին Եկեղեցու դեմ, բայց փոշի դարձան
Եթե որևէ մեկն ուրանալու է մեր նահատակների արյունը, նա պարզապես նզովքի ենթակա է. Բագրատ Սրբազան
Մենք ինքնության ոչնչացման գործընթացին ենք ականատես լինում, և այդ ինքնության կրողն իր բովանդակությամբ թե՛ մշակութային իմաստով, թե՛ հոգևոր իմաստով…
Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների ոգեկոչման արարողությունները Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Վերջում Վազգեն Սրբազանը պատգամել է հավատավոր ժողովրդին խնդրել ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսությունը, որ առավել...
Մեր պատգամն ենք բերում իշխանություններին՝ արիությանը վախկոտություն մի խառնեք. Վախկոտությունը մահ է սփռում. Գարեգին Բ
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Հայ ժողովրդի կյանքում տեղ գտավ մի նոր ցեղասպանություն. Գարեգին Բ-ն ընդունել է Մարսելի արքեպիսկոպոսին
Զրույցի ընթացքում կարդինալ Ժան Մարկ Ավըլինը՝ ի դեմս Ֆրանսիայի Կաթոլիկ եկեղեցու իր զորակցությունը հայտնեց հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին...
Ամենաշատ