News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վերսկսելու նիստը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Արմեն Գեւորգյանի՝ ԵԽԽՎ հանձնաժողովների նիստին եւ գործընկերների հետ հանդիպումներին մասնակցելու համար Ստրասբուրգ մեկնելու միջնորդությունը։   

Ավելի վաղ ընդմիջում էր հայտարարվել, որպեսզի Արմեն Գեւորգյանը ներկայացնի այն փաստաթղթերը, որոնք դատավորը պահանջել էր որոշում կայացնելու համար։ Ուսումնասիրելով ներկայացված փաստաթղթերը՝ դատավորը հայտարարեց, որ դրանք պարունակում են տեղեկություններ մարտի 17-ի միջոցառումների մասին, իսկ մարտի 18-ի միջոցառումների մասին տեղեկություն չկա։ 

Դատավորը հիշեցրեց, որ Գեւորգյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրություը, այսինքն՝ սահմանը հատելու արգելք կա։ Քանի որ Գեւորգյանը հայտարարեց, որ նիստերին մասնակցելը հնարավոր է առցանց տարբերակով, եւ չկարողացավ փաստաթղթերով հաստատել մարտի 18-ի նիստերի մասին, քանի որ ծանրակշիռ փաստարկներ չեն ներկայացվել, դատավորը մերժեց միջնորդությունը։ 

«Դատավարությունը վերածում եք խեղկատակության եւ վարկաբեկում եք ԱԺ հեղինակությունը»,- վրդովված ասաց Գեւորգյանը՝ խոստանալով այսուհետ չմասնակցել դատական նիստերին, որոնք խախտում են իր պարտավորությունները որպես պատգամավոր եւ որպես ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ