News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Մարիանո Գրոսին հայտարարել է, որ իր այցը Թեհրան կարող է «ուղի հարթել» ԳՀՀԾ-ի վերածնման համար, գրում է Bloomberg-ը։  

Նրա լավատեսությանը Վիեննայում ընթացքող քննարկմանը պաշտպանել են դիվանագետները։  

Ռուսաստանի դեսպան Միխայիլ Ուլյանովն ասել է, որ կողմերը «վերջնագծում են», եւ գործարքը հնարավոր է 48 ժամվա ընթացքում։ Բանակցությունների բոլոր կողմերը եւս հայտարարել են, որ համաձայնություն են ակնկալում հաջորդ շաբաթվա սկզբին:  

Իրանը պահանջել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն ավարտին հասցնի միջուկային աշխատանքների հետաքննությունը՝ որպես 2015թ․ համաձայնագրի երկարաձգման գործարքի մի մաս, որը սահմանափակում էր Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը՝ պատժամիջոցների թուլացման դիմաց։

Արեւմտյան բանակցողները մինչ օրս հայտարարում էին, որ դա անհնար է, քանի որ ՄԱԳԱՏԷ-ն գործում է անկախ եւ չունի հետաքննությանը խոչընդոտելու իրավասություն: Բայց Գրոսին Bloomberg Television-ին տված հարցազրույցում հասկացրել է, որ հնարավոր է գործարքի կնքում՝ թեեւ մի շարք հարցեր պետք է պարզել նախքան հետաքննությունը։              

Գրոսիի խոսքով՝ բանակցությունների մասնակիցները խորհրդակցում են ՄԱԳԱՏԷ-ի պաշտոնյաների հետ, քանի որ բանակցությունները մոտենում են ավարտին: Դիվանագետները զգուշացնում են, որ համաձայնագիրը փրկելու համար ընդամենը մի քանի օր կա։

«Այս բանակցությունները մոտենում են վճռորոշ կետի»,- ասել է Գրոսին, ում հետաքննության հետ կապված նախկին փորձերը ձախողվել են: «Մենք շատ քրտնաջան աշխատում ենք՝ համաձայնության հասնելու համար»,- հավելել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ