News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների միջեւ որեւէ շփում չի եղել Վրաստանի խորհրդարանում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու ելույթի հետ կապված, հաղորդում է «Новости-Грузия»-ն։

Պապուաշվիլին մեկնաբանել է ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Խատիա Դեկանոիձեի հայտարարությունը։ Դեկանոիձեն նախօրեին հայտարարել է, որ կապ է հաստատել Զելենսկու վարչակազմի հետ։ Նրա խոսքով՝ «նախագահ Զելենսկին պատրաստ է ելույթ ունենալ Վրաստանի խորհրդարանում եւ դիմել վրաց հասարակությանը»։

Բացի այդ, «Լելո» կուսակցության պատգամավորներ Սալոմե Սամադաշվիլին եւ Աննա Նացվլիշվիլին նամակ են հղել Պապուաշվիլիին՝ առաջարկելով  Վրաստանի խորհրդարանում Զելենսկու ելույթը։

Պապուաշվիլին, իր հերթին, զարմանք է հայտնել, որ վրացական ընդդիմության պատգամավորները խոսում են այլ երկրի վարչակազմի անունից։

«Զելենսկին մեզ հետ չի կապվել։ Մեզ դիմել են ընդդիմադիրները։ Խոսում են  ուկրաինական իշխանությունների անունից։ Սա ցույց է տալիս, թե որն է իրական նպատակը․ սա հերթական  հիստերիան է։ Ընդհանրապես, զարմանալի է, թե ինչ կապ ունի Վրաստանի խորհրդարանի պատգամավորը մեկ այլ երկրի վարչակազմի հետ, ինչու է խոսում նրանց անունից։ Վրաստանի եւ Ուկրաինայի իշխանությունների միջեւ այս հարցի շուրջ որեւէ շփում չի եղել։ Մենք չենք պատրաստվում որեւէ նախաձեռնությամբ հանդես գալ»,- ասել է Պապուաշվիլին։

Նա կարծիք է հայտնել, որ այս երկու ընդդիմադիր կուսակցությունների նպատակն անկարգություններ հրահրելն ու երկիրը զինված հակամարտության մեջ ներքաշելն է։ «Իհարկե, մենք դա թույլ չենք տա»,- ընդգծել է Պապուաշվիլին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիդեռլանդներն աշնանն Ուկրաինային կփոխանցի F-16 կործանիչների առաջին խմբաքանակը
Եթե մեզ հաջողվի պահպանել այս ուղին, և ամեն ինչ աշխատի Ուկրաինայի օգտին...
Կիևում նախագահ Զելենսկու սպանությունը ծրագրող գործակալների ցանց է բացահայտվել. Ուկրաինայի անվտանգության ծառայություն
Ցանցը, որի գործունեությունը ԱԴԾ-ն վերահսկում էր Մոսկվայից, ներառում էր Պետանվտանգության պետական ​​վարչության երկու գնդապետներ...
Ղրիմի կամրջով արդեն երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում. Independent
Ղրիմի կամրջով երեք ամիս ռազմական բեռներ չեն մատակարարվում...
ISW. Միջուկային սպառնալիքը ռուսական ռեֆլեքսային վերահսկողության գործողությունների մաս է կազմում
Ռեֆլեկտիվ կառավարումը Ռուսաստանի հիբրիդային պատերազմի գործիքակազմի հիմնական տարրն է, կարծում է...
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվների 90 տոկոսը Ուկրաինայի ռազմական կարիքների համար. Շոլց
ԵՄ-ում պայմանավորվել են օգտագործել ՌԴ սառեցված ակտիվներն Ուկրաինայի համար...
Ֆինլանդիան բարձրացնում է մարտունակությունը ՌԴ հնարավոր ներխուժման պատճառով
Մենք պետք է պատրաստ լինենք երկարաժամկետ ճգնաժամի...
Ամենաշատ