News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ստիպված է եղել չեղարկել երեքշաբթի՝ մարտի 29-ին նախատեսված այցը Լեհաստան՝ կորոնավիրուսի ՊՇՌ թեստի դրական պատասխանի պատճառով։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է պետության ղեկավարի գրասենյակը։

Նշվում է, որ երկուշաբթի օրը Շտայնմայերի ՊՇՌ թեստի պատասխանը կրկին դրական է եղել: Գերմանիայի նախագահը շատ է ափսոսում Լեհաստան իր այցի չեղարկման համար, քանի որ դա նրա համար կարեւոր էր։ Նախատեսվում էր, որ այցի ընթացքում Շտայնմայերը կհանդիպի Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ, ինչպես նաեւ Կրակովում կմասնակցի 2020թ․ մարտին մահացած լեհ կոմպոզիտոր Քրիշտոֆ Պենդերեցկու հոգեհանգստի արարողությանը։ Բացի այդ, Գերմանիայի նախագահը նախատեսում էր այցելել Ուկրաինայից փախստականների ընդունման կենտրոն, ուր ցանկանում էր դեղորայք բերել որպես մարդասիրական օգնություն։

Մարտի 22-ին հայտնի է դարձել, որ 66-ամյա Շտայնմայերը եւ նրա կինը՝ Էլկե Բուդենբենդերը, վարակվել են կորոնավիրուսով։ Էքսպրես թեստի եւ ՊՇՌ թեստի պատասխանները դրական են եղել։ Նախագահն ու նրա կինը անմիջապես մեկուսացել են տանը։ Հիվանդությունը թեթեւ է ընթանում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ