News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն ավելի ծանր աղետների չի հանգեցնի։ Այս մասին, հյուրընկալվելով NEWS.am-ին, TALK TIME հաղորդմանը տված հարցազրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

«Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը չի հանգեցնի ավելի դաժան աղետների։ Ուստի, հավանաբար, վերջապես հասկանալով, թե ով է Նիկոլ Փաշինյանը, նրա քաղաքական հայր Լեւոն Տեր-Պետրոսյանը, նրա մասին ասել է «ազգակործան պատուհաս»,- նշեց Արգիշտի Կիվիրյանը։

Փորձագետի կարծիքով, Ադրբեջանը կարող է իրեն շատ բան թույլ տալ Ռուսաստանի հանդեպ՝ հույսը դնելով Թուրքիայի աջակցության վրա։

«Նա կարող է իրեն թույլ տալ նաեւ հակառուսական բազմաթիվ քայլեր՝ վստահ լինելով, որ իր հովանավոր Թուրքիան ռուսների հետ քաղաքական առեւտրի շրջանակներում կփրկի իրենց, ինչ էլ որ լինի։ Մի կողմ թողնենք՝ կհաջողվի փրկել, թե ոչ, բայց նա գործողություններ է նախաձեռնում հույսը դրա վրա դնելով։

Որպես օրինակ նա բերեց ռուս խաղաղապահների նկատմամբ ոտնձգությունները, ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի ներխուժումը։

Ուստի, ըստ փորձագետի, մի շարք ռուս քաղաքական գործիչներ, հայտնի բլոգերներ, կարելի է ասել, սպառնացել են Բաքվին ապագայում հաշվեհարդարով, բայց դա Բաքվին չի կանգնեցնում։

«Այսպիսի խնդիր կա՝ հաղթանակներն ակնհայտորեն գլխապտույտ են առաջացրել Իլհամ Ալիեւի մոտ։ Արցախյան երկրորդ պատերազմում հաղթանակից հետո նրան թվում է, թե իրեն ամեն ինչ կարելի է։ Այս առումով նա շարունակում է ամեն կերպ ուժեղացնել ադրբեջանական բանակը, այդ միլիարդները շարունակում են ներդրվել ադրբեջանական բանակի մեջ։ Եթե հետեւենք նրանց գրառումներին սոցցանցերում, ապա վերջին շրջանում նրանք էյֆորիայի մեջ են»,- նշեց նա՝ հավելելով, որ ադրբեջանցիները կարծում են, որ եթե Ռուսաստանի Դաշնությունը պարտվի Ուկրաինայում, դա իրենց համար նոր իրավիճակ կստեղծի։

Ինչ վերաբերում է հայկական կողմին, ապա, ինչպես նշեց վերլուծաբանը, Նիկոլ Փաշինյանն իր խաղերը խաղաց՝ չհաշվելով իր ռեսուրսները, իր ապահովագրությունը։

«Հենց այդ պատճառով էլ 2020թ․ այդ աղետը եղավ»,- ընդգծեց Կիվիրյանը։

Նրա խոսքով՝ 2018թ․ Հայաստանում իշխանության եկած թիմը միշտ սպասարկել է անգլո-սաքսոնական շահերը։

«Մի կողմ թողնենք, որ այն ժամանակ Մոսկվան կարողացավ ստիպել նրանց չգնալ իրենց դեմ այս կամ այն քայլերում։ Եթե դու ինչ-որ մեկին սպասարկում ես, եւ այդ մեկն օգնել է քեզ իշխանության գալ, դա նշանակում է, որ Մոսկվայի թուլացման ամեն պահի, արդեն պարզ է, որ այդ մարդիկ այդ պահին նորից կիրականացնեն ծառայության այդ գիծը։

Եվ դա մենք վերջին օրերին հստակ տեսնում ենք, այսինքն՝ հայկական կողմի գործողություններով։ Ես նշել եմ վերջին օրերի երկու գլոբալ փաստ, որոնց մասին կարելի է ասել, որ դրանք ընդգծված հակառուսական ենթատեքստ ունեն»,- ասաց նա։

Այդ փաստերի թվում վերլուծաբանը նշեց ՄԱԿ-ում Մարդու իրավունքների խորհրդին Ռուսաստանի անդամակցությունը դադարեցնելու քվեարկությանը չմասնակցելը եւ ռուս խաղաղապահների «գործողությունների ու անգործության» մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իշխանությունների հաջորդ քայլը Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերումը կլինի․ TALK TIME
Երկիրը թուրքական պրոտեկտորատի վերածելու նպատակով․․․
ՀՀԿ-ն՝ ՀՀ եւ ՌԴ արտգործնախարարների հայտարարությունների մասին. Իշխանություններն իրենց ծիծաղելի դրության մեջ են դնում
«Լավ, սրանց իրենց մեծամտությունը դաս չեղա՞վ...
Փաշինյանը Ռուսաստանի դեմ խաղեր է տալիս, ինչը չի կարող չզայրացնել Մոսկվային․ Արգիշտի Կիվիրյան
«Այս տեսակետից Չինաստանը, Իրանը, նույնիսկ Իրանը, որն այսօր ակտիվորեն բանակցում է ԱՄՆ-ի հետ՝ պատժամիջոցների վերացման հետ կապված․․․
Ադրբեջանը շտապում է, քանի որ նոր աշխարհակարգի կազմավորման կարեւոր փուլ է դիտվում. TALK TIME
Ինչ վերաբերում է Արցախում ռուս խաղաղապահների վարքագծին...
Հայաստանի համար կրիտիկական փոփոխությունները կարող են սկսվել կամ վերնախավից կամ իշխանության ներսից եւ դրսից․ TALK TIME
Նրա խոսքով՝ ամենամեծ խնդիրն այն է, որ հնարավոր չէ գտնել ողջ ժողովրդի համար ընդհանուր ազգային գաղափար։
Ադրբեջանը եւ Թուրքիան կստիպեն Հայաստանին հնարավորինս շուտ ստորագրել փաստաթուղթը. TALK TIME
Ռուսաստանն առնվազն ներկա պահին կողմնակից չէ...
Ամենաշատ