News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի հյուսիս-արեւելքում 5.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է երկրի գլխավոր օդերեւութաբանական վարչությունը։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 08.16-ին (Մոսկվայի ժամանակով 02.16-ին) Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի Նակադորի շրջանում։ Օջախը գտնվում էր 90 կիլոմետր խորության վրա։

Իր հերթին, Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC) հայտնում է, որ երկրաշարժի ուժգնությունը հասել է 5.7 մագնիտուդի, իսկ օջախը գտնվել է 106 կիլոմետր խորության վրա։

Հնարավոր զոհերի եւ ավերածությունների, ինչպես նաեւ ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություն չի ստացվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ