News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայում կոչ են արել ակտիվացնել երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ջանքերը։

The Rodong Sinmun թերթում, որը Կորեայի կառավարող Աշխատանքային կուսակցության օրգանն է, քաղաքացիներին կոչ են արել չկորցնել զգոնությունը եւ ընդգծել են, որ հակավիրուսային միջոցների անգամ մեկանգամյա խախտումը կարող է շարքից հանել երկրում ստեղծված կարանտինի համակարգը։

«Մեր ամենավտանգավոր թշնամին հենց հիմա, այն ժամանակ, երբ արտակարգ հակավիրուսային ջանքերը ձգձգվել են, անուշադրությունն ու անկազմակերպվածությունն են»,- նշվել է թերթում հրապարակված հոդվածում։

Ինչպես տեղեկացրել է «Ռենհափ» գործակալությունը, Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով՝ անցած չորեքշաբթի Հյուսիսային Կորեայում մտցված ժամանակավոր կարանտինը, ենթադրաբար, կարող էր կապված լինել COVID-19-ի հետ։ Բայց չի բացառվում նաեւ ջրի միջոցով փոխանցվող հիվանդությունների, օրինակ՝ որովայնային տիֆի բռնկման հավանականությունը։

Այնինչ, Փհենյանը նախապես հայտարարել էր երկրում COVID-19-ի դեպքեր չլինելու մասին։

2020թ. հունվարի վերջից կորոնավիրուսի պատճառով Հյուսիսային Կորեայի սահմանները լրիվ փակվել են օտարերկրացիների եւ երկրի քաղաքացիների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ