News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադամանդների գները բարձրանում են, քանի որ պատժամիջոցները լեռնարդյունահանման արդյունաբերության համաշխարհային երկու հսկաներից մեկի դեմ տարածվում են մատակարարումների ողջ շղթայի վրա։ Նախկինում ճյուղը կարող էր դիմել De Beers հսկային երբ առաջարկը սահմանափակ էր, լրացուցիչ թանկարժեք քարեր ստանալու համար, բայց ոչ այս անգամ։

Ինչպես գրել է Bloomberg-ը՝ հղում կատարելով իր աղբյուրին, ոչ մեծ անմշակ ադամանդի գինը մարտի սկզբից բարձրացել է մոտ 20 տոկոսով։ Պատճառն այն է, որ ադամանդ մշակողները եւ թրեյդերները փորձում են գտնել քարերի մատակարարման աղբյուրներ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ մտցրեց De Beers-ի ռուսական մրցակցի՝ «ԱԼՌՈՍԱ» հանրային բաժնետիրական ընկերության դեմ, որին բաժին է ընկնում համաշխարհային արտադրության մոտ մեկ երրորդը։

Ադամանդների ժամանակակից պատմության մեծ մասի ընթացքում այժմ ստեղծվել է իրադրություն, երբ De Beers-ը կարող էր օգտագործել իր հսկայական պաշարները կամ պարզապես գործի դնել ադամանդների արդյունահանման ծածուկ հզորությունները։ Մոտ 20 տարի առաջ Լոնդոնի նրա չհրկիզվող պահարաններում պահպանվում էին, հնարավոր է, 5 միլիարդ դոլար արժողությամբ ադամանդներ։

Այդ ժամանակները վաղուց արդեն անցել են։ Ընկերությունը միայն աշխատանքային պաշարներ ունի, իսկ նրա հանքերը աշխատում են լրիվ հզորությամբ։ Մինչեւ 2024թ. (երբ կավարտվի Հարավային Աֆրիկայում կարեւոր հանքավայրի ընդլայնումը) մատակարարումների էական ավելացման հավանականությունը փոքր է։

De Beers-ը նաեւ համեմատաբար քիչ է արտադրում այնպիսի ադամանդներ, որոնց գծով մասնագիտանում է «ԱԼՌՈՍԱ»-ն՝ փոքր եւ էժան թանկարժեք քարեր, որոնք դրվում են ավելի մեծ քարի շուրջը՝ կենտրոնում, կամ օգտագործվում են ոչ թանկ ոսկերչական իրերի վրա, օրինակ՝ Walmart-ի կամ Costco-ի։

Շատերի համար այս հատվածում դա կնշանակի աճող պակասուրդ, եթե «ԱԼՌՈՍԱ»-ն եւ նրա առեւտրային գնորդները չկարողանան շրջանցիկ ճանապարհ գտնել։

Աղբյուրների խոսքով՝ «ԱԼՌՈՍԱ»-ն ապրիլին հանել է իր վերջին վաճառքը եւ հազիվ թե նորից այս ամիս մեծ ծավալներ վաճառի։ Նրանց խոսքով՝ պարզ չէ, թե երբ ընկերությունը նորից կկարողանա նորմալ վաճառք իրականացնել, անգամ չնայած այն բանին, որ ընկերությունը, բանկերը եւ գնորդները լուծումներ են որոնում։

«ԱԼՌՈՍԱ»-ի մամուլի ծառայությունում մեկնաբանություններից հրաժարվել են։ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության արտոնագրի ժամկետը, որը թույլ էր տալիս  գործարքներ կատարել ընկերության հետ, լրացել է մայիսի 7-ին։

Չնայած ամերիկյան հայտնի «ոսկերիչներ» Tiffany & Co.-ն եւ Signet Jewelers Ltd.-ն հայտարարել են, որ դադարեցնելու են Ռուսաստանում արդյունահանված նոր ադամանդներ գնելը, մանրածախ առեւտրականներն անպիսի երկրներում, ինչպիսին են Չինաստանը, Հնդկաստանը եւ Մերձավոր Արեւելքի երկրները, չեն հետեւել նրանց օրինակին։

Այս դինամիկան երկյուղներ է առաջացնում՝ կապված այն բանի հետ, որ Ռուսաստանի ադամանդները կվաճառվեն որպես այլ ծագում ունեցող թանկարժեք քարեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ուկրաինայի զինված ուժերն ATACMS հրթիռների միջոցով կկարողանան հարվածել Ղրիմին. NYT
Վաշինգտոնը մարտին Ուկրաինային է փոխանցել ավելի քան 100 մեծ հեռահարության ATACMS հրթիռներ...
Հունաստանը հայտարարել է, որ Ուկրաինային չի փոխանցի Patriot և C-300 համակարգերը
Մենք ունենք ռազմական նյութերի ավելցուկ, որոնցով կարող ենք աջակցել Ուկրաինային։ Մենք դա արեցինք...
Լեհաստանի արտգործնախարար. Ռուսաստանը ստում է Ուկրաինայի մի մասը բռնակցելու լեհական ծրագրերի մասին
Լվովը, Վոլինը, նախկին Արևելյան Գալիցիան նույնպես Ուկրաինա են․․․
Ամենաշատ