News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բահրեյնի թագավորն, ինչպես ակնկալվում է, կիրակի Միացյալ Թագավորություն կայցելի՝ ներկա գտնվելու Վինձորում անցկացվող ձիասպորտի մրցումներին՝ թագուհու հրավերով, ինչը հարուցել է ակտիվիստների բարկությունը, որոնք պնդում են, որ Մեծ Բրիտանիան այդպիսով զբաղվում է sportwashing-ով (երբ սպորտային իրադարձությունն օգտագործվում է վարկաբեկված հեղինակությունը վերականգնելու համար)՝ խրախուսելով Բահրեյնում տիրող ճնշումները, գրում է The Guardian-ը:

Թագավոր Համադ բին Իսա ալ-Խալիֆան հրավիրվել է որպես Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հյուր:

Թագուհին պետք է դիմակայի բողոքի ակցիային, որը կազմակերպել է «Արշավ՝ ընդդեմ զենքի վաճառքի» ՀԿ-ն, որի նպատակն է ուշադրություն հրավիրել Բահրեյնում մարդու իրավունքների խախտումներին:  

Բողոքի ակցիայի մասնակիցների թվում է արտաքսված ակտիվիստ Սայեդ Ահմեդ Ալվադաին, որի բահրենյան քաղաքացիությունը չեղարկվել է այն բանից հետո, երբ նա բողոքի ձայն էր բարձրացրել Բահրեյնի թագավորի ներկայության դեմ Վինձորում անցկացվող միջոցառմանը: Արդյունքում վերջինս առանց քաղաքացիության է մնացել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ