News
Լրահոս
News
Շաբաթ
Հուլիս 02
USD
407.95
EUR
426.35
RUB
7.46
Տեսնել լրահոսը


Shell ընկերության միջոցով ադրբեջանական կապիտալը միջնորդավորված կարող է ներթափանցել Հայաստան։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի ոլորտի փորձագետ Վահե Դավթյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանն ինքը կանգնած է վառելիքի արտադրության խնդրի առաջ, քանի որ նավթադոլարները չեն ուղղվում արտադրական հզորությունների ձեւավորմանը։ «Ադրբեջանն ինքը շարունակում է կախված մնալ բենզինի եւ դիզվառելիքի ներկրումից։ Միաժամանակ, ադրբեջանական վերնախավը սերտ կապեր ունի այս ընկերության հետ, ուստի նման ճանապարհներով Հայաստան ադրբեջանական կապիտալի ներթափանցելու սցենարը չի կարելի բացառել»,- հավելեց Վահե Դավթյանը։

Առաջին հայացքից նման խոշոր արեւմտյան ընկերության մուտքը պետք է հանգեցնի դրական արդյունքի, սակայն փորձագետը հորդորեց հաշվի առնել նաեւ ռիսկերը՝ աշխարհատնտեսական պատերազմի տրամաբանության մեջ տեղավորվող գործընթաց է դիտարկվում։

«Սա նիդեռլանդա-բրիտանական ընկերություն է, որը հեռացել է ռուսական շուկայից եւ դուրս է եկել «Սախալին-2» նախագծից՝ դեմարշ անելով Ռուսաստանի դեմ։ Նա չի համագործակցի «Ռոսնեֆտ»-ի հետ, այլ կփորձի Հայաստան ներկրել եվրոպական եւ կատարական վառելիք»,- պարզաբանեց նա։ Նրա խոսքով, Հայաստանի իշխանությունները լուրջ մրցակից են ստեղծել ռուսական կապիտալի համար, ինչը կարող է հանգեցնել բացասական տնտեսական ու քաղաքական հետեւանքների։

«Հայաստանից ռուսական կապիտալի տեսական դուրս բերումը կստեղծի վակուում, որի համալրումը կարող է տեղի ունենալ, օրինակ, Թուրքիայով։ Այս դեպքում Անկարան Հայաստանում խորը տնտեսական էքսպանսիա կիրականացնի։ 2022 թվականի փետրվարից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկան ազատականացվել է։ Սա նշանակում է, որ ներկրողները հնարավորություն ունեն ավելի էժան էլեկտրաէներգիա ներկրել արտաքին շուկաներից։ Թուրքիան ակտիվորեն էլեկտրաէներգետիկ հզորություններ է կառուցում, եւ նրա ռազմավարության հիմքում այն գաղափարն է, որ 2025 թվականից արդեն ինքը պետք է սկսի էլեկտրաէներգիա արտահանել։ Թուրքիան բաց չի թողնի հայկական շուկայում, որտեղ ի դեպ էլեկտրաէներգիայի ավելցուկ կա, իր տեղը զբաղեցնելու հնարավորությունը։ Տնտեսական էքսպանսիան ի վերջո կհանգեցնի քաղաքական ազդեցության աճի։ Թուրքիան սովորաբար մշակութային միջանկյալ էքսպանսիա է իրականացնում»,- ընդգծեց Դավթյանը։ Հիշեցնենք, որ վերջերս Հայաստանի իշխանությունները հայտնել էին, որ այս տարվա աշնանը Shell ընկերությունը երկրում բենզալցակայաններ կգործարկի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ