News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իրանում ընդլայնվում են բողոքի ցույցերը՝ ընդդեմ հիմնական մթերքների գները բարձրացնելու կառավարության որոշման։ Այս մասին հայտնում է Al-Arabiya հեռուստաալիքը։ Հիմնվելով ակտիվիստների տվյալների վրա՝ նա հստակեցնում է, որ ուժայինների հետ բախումների ժամանակ զոհվել է վեց ցուցարար։

Իրանի ղեկավարության ներկայացուցիչներն առայժմ պաշտոնապես չեն հայտնել բախումների զոհերի մասին։

Երեքշաբթի օրը բողոքի ցույցերն ընդգրկել են Սպահան նահանգը, իսկ մինչ այդ արդեն սկսվել էին Խուզեստանում, Լորեստանում, Չեհարմեխալում եւ Բախտիարիայում, Կոհգիլույում, Բոյերահմեդում եւ Արդեբիլում։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ցուցարարները քննադատում են երկրի հոգեւոր ու քաղաքական առաջնորդներին։

Անցած շաբաթ Իրանի իշխանությունները հայտարարել էին բուսական յուղի, թռչնամսի, ձվի եւ կաթի գների զգալի բարձրացման մասին։

2019 թվականին Իրանում բողոքի ակցիաներ են սկսվել վառելիքի թանկացման, իսկ 2021 թվականին՝ ջրամատակարարման ընդհատումների պատճառով, հիշեցնում է հեռուստաալիքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ