News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 06
USD
408.2
EUR
416.32
RUB
6.61
Տեսնել լրահոսը


Մի քանի ընդդիմադիր պատգամավորներ քիչ առաջ հանդիպման գնացին ոստիկանապետ Վահե Ղազարյանի հետ։

Ոստիկանության կենտրոնական շենքի առաջ ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, թե «Դիմադրություն» շարժումը ոստիկանության հետ որեւէ հարց չունի, իրենց խնդիրը Նիկոլ Փաշինյանն է, որի հենարանը ըստ Սաղաթելյանի՝ ոստիկաններն են։

«Դուք պետք է ծառայեք Հայաստանի Հանրապետությանը եւ ոչ թե այդ խելագարին»,– հայտարարեց Սաղաթելյանը։

Սաղաթելյանը ներկայացրեց «Դիմադրություն» շարժման պահանջները։ Առաջին պահանջն այն է, որ այս օրերին ցուցարարների եւ պատգամավորների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանները գործունեությունը պետք է կասեցվի եւ նրանք քրեական պատասխանատվության ենթարկվեն։

Երկրորդ պահանջն այն էր, որ պարզվի, թե ովքեր են ապօրինություններ գործող ոստիկաններին հրահանգներ եւ երաշխիքներ տալիս։

Երրորդ պահանջն ուղղված էր ոստիկանապետին. «Դիմադրություն» շարժման մասնակիցները պահանջում են, որ ոստիկանապետը դատապարտի այս օրերին տեղի ունեցած վայրագությունները։ Վերջին պահանջը ոստիկանապետի հետ հանդիպումն է։

 Կարճ ժամանակ անց Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ ոստիկանապետը պատրաստ է հանդիպել իրենց հետ։ Սաղաթելյանը շարժման մասնակիցներին կոչ արեց շենքի դիմաց սպասել, իսկ ինքն ու մի քանի այլ պատգամավոր կգնան Վահե Ղազարյանի հետ հանդիպման։

«Հանդիպումից հետո կորոշենք մեր անելիքները»,– ասաց Սաղաթելյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ