News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


«Մարիոթ» հյուրանոցում են գտնվում տեղական արտադրության սաքունցները, ԱՄՆ դեսպանը, ԵՄ պատվիրակության դեսպանը. այստեղ է եկել Նիկոլը՝ գաղտագողի, շրջանցելով մեզ, ոստիկանական զորքերի հետևով գնալով. սա է իրական պատկերը: Այս մասին, այսօր՝ մայիսի 19-ին, «Մարիոթ» հյուրանոցի դիմաց «Դիմադրության» շարժման բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

«Ամոթ, ամոթ»  վանկարկեցին հավաքված քաղաքացիները։

«Հիշում եք՝  մեկն ասում էր, որ  մենք ժողովրդավարության բաստիոն ենք։ Հիմա Ժողովրդավարության բաստիոն Հայաստանում Ազգային ժողովի պատգամավորներս, որ ունենք անձեռնմխելիություն, մտնելու ենք «Մարիոթ» հյուրանոցի  շենք»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Սակայն ոստիկանները պատ են կազմել և թույլ չեն տալիս պատգամավորներին անցնել այն ու մուտք գործել հյուրանոց։

Այնուհետև ՀՀԿ-ական, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը  ասաց, որ ԱԺ ընդդիմադիր պատգամավորները, ինչպես որոշեց  ժողովուրդը, մտնում են ներս՝ իրականացնելու և ցույց տալու Հայաստանում ժողովրդավարության իրական վիճակը։

Պատգամավորներն ի վերջո մտան հյուրանոց, սակայն խոչընդոտում են նրանց մուտք գործել այն սրահը, որտեղ կոնֆերանսն է։

Հիշեցնենք, որ «Մարիոթ» հյուրանոցում  Freedom House միջազգային կազմակերպությունն անցկացնում է «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորում: Այնտեղ նախատեսված է Նիկոլ Փաշինյանի ելույթը, միջոցառմանը ներկա են ԵՄ և ԱՄՆ դեսպանները,  իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող և Հայաստանի ու Արցախի անվտանգությամբ մտահոգ քաղաքացիները հավաքվել են «Մարիոթ» հյուրանոցի դիմաց, ինչպես ասում են՝ ներկայացնելու իրական ժողովրդավարության վիճակը Հայաստանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ