Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրն ապավինում է ՆԱՏՕ-ի կոնկրետ քայլերին՝ ի պատասխան դաշինք Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր մուտքի վերաբերյալ Անկարայի մտահոգություններին։
«Ահաբեկչության դեմ պայքարում ՆԱՏՕ-ի գործընկերներից համապատասխան աջակցություն չենք ստացել։ Մենք ակնկալում ենք, որ ՆԱՏՕ-ն կոնկրետ քայլեր կձեռնարկի՝ մտահոգության (Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հարցով) վերացման ուղղությամբ, այլ ոչ թե անօգուտ հայտարարություններ կանի: Մենք չենք կարող աչք փակել այն պատժամիջոցների վրա, որոնք Շվեդիան սահմանել է մեր դեմ, դրանց բացատրություն չկա։ Քանի որ մեր դերը ՆԱՏՕ-ում պարզ է, մենք դեռ քննարկում ենք պատժամիջոցների վերացման հարցը մեր դաշնակիցների հետ»,- պարզաբանել է նա։
Ավելի վաղ Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկա Հավիստոն հայտարարել էր, որ Անկարայի հետ ՆԱՏՕ-ին անդամակցության շուրջ բանակցությունները կշարունակվեն այս շաբաթ։
Մինչ այս Թուրքիան արգելափակել էր Հյուսիսատլանտյան դաշինքում Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ կազմակերպություն մտնելու շուրջ բանակցությունների մեկնարկը։