ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայում ամենաբարձր մակարդակով բանակցությունների ընթացքում կքննարկի ուկրաինական հացահատիկի արտահանման հարցը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։
«Հաջորդ շաբաթ ԱԳ նախարարն իսկապես կլինի Թուրքիայում, այնտեղ նախատեսված են հանդիպումներ։ Եվ, իհարկե, որպես բարձր մակարդակի հեռախոսազրույցի շարունակություն, օրակարգում առաջնային կլինի ուկրաինական հացահատիկի թեման»,- լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել հացահատիկի անվտանգ արտահանումը եւ ուղեկցել նավերին մինչեւ Սեւ ծովի միջազգային ջրեր՝ Կիեւի կողմից ջրային տարածքի ականազերծումից հետո։