News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Իսրայելի հարվածները Սիրիայի տարածքին անընդունելի են, հայտարարել է ՌԴ նախագահի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտեւն Աստանայում բանակցությունների սկզբում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իհարկե, կքննարկենք Իսրայելի կողմից սիրիական տարածքի հաճախակիացած գնդակոծման հարցը։ Կարծում ենք, որ դրա վրա եւս պետք է շեշտադրում կատարել։ Դա անընդունելի է»,- ասել է Լավրենտեւը։

Նա հիշեցրել է, որ ավելի վաղ Դամասկոսի օդանավակայանի ուղղությամբ իսրայելական հարվածների արդյունքում վնասվել էր թռիչքուղին, ինչը թույլ չի տալիս միջազգային թռիչքներ ընդունել եւ ապահովել տարանցումը եւ ժամանումը Սիրիա։

Լավրենտեւը նաեւ հայտնել է, որ բանակցողները կքննարկեն նաեւ Սիրիայում ԱՄՆ ներկայության հարցը, որը զբաղվում է «սիրիական ազգային հարստության թալանով», ինչին պետք է «վերջ տալ»։

Հունիսի 15-16-ը Ղազախստանում տեղի են ունենում Սիրիայում կարգավորման հարցով «Աստանայի» գործընթացի երաշխավոր երկրների (Ռուսաստան, Թուրքիա, Իրան) բարձր մակարդակի բանակցությունները՝ սիրիական կառավարության եւ ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաեւ ՄԱԿ-ի մասնակցությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
WSJ. Իրանը դուրս կբերի ԻՀՊԿ որոշ սպաների Սիրիայից՝ Իսրայելի հնարավոր հարվածի պատճառով
Պարբերականը նշում է, որ իրանական զորքերը շարժվում են գիշերը, երբ իսրայելական հարվածներն առավել...
Իրանը Իսրայելի դեմ հայց կներկայացնի միջազգային դատարան՝ դեսպանատան վրա հարձակման համար
Բողոքարկումը կարվի Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի հրթիռակոծմանը Իրանի ռազմական պատասխանին զուգահեռ...
ԱՄՆ-ն կապ չունի Դամասկոսում Իրանի դեսպանությանն Իսրայելի հասցրած հարվածի հետ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգները կապ չունի...
Իրանը հայտնել է, որ Իսրայելի հարվածը Դամասկոսում Իրանի հյուպատոսությանը անպատասխան չի մնա
Իսրայելի հարվածն անպատասխան չի մնա...
Սիրիայում սպանվել է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմական խորհրդականը. Mehr
Ամերիկյան բանակը երեքշաբթի գիշերը հարվածներ է հասցրել Դեյր էզ-Զուր, Ալ-Մայադին և Ալ-Բուկամալի շրջաններին․․․
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները Իրաքում եւ Սիրիայում ԻՀՊԿ-ի ուժերին հարվածի մասին
Իրանը սուտ է անվանել ԱՄՆ հայտարարությունները...
Ամենաշատ