News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն մշտապես արտաքին թշնամու է փնտրում, որը թույլ կտա պահպանել դաշինքը, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մինսկում Բելառուսի պետական ​​համալսարանում ուսանողների առջեւ ելույթի ժամանակ։ Հեռարձակումն իրականացվել է ՌԴ ԱԳՆ YouTube-ի ալիքով։

«ՆԱՏՕ-ի գոյության իմաստը, եւ դա նույնիսկ շատ քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ են խոստովանում Արեւմուտքում, մեծ հաշվով կորել է այն ժամանակաշրջանում, երբ վերացավ Վարշավյան պայմանագիրը, անհետացավ Խորհրդային Միությունը»,- ասել է Լավրովը։

Նա նշել է, որ 1990-ականների սկզբին հնարավորություններ կային սկսել անվտանգության եւ տնտեսական համագործակցության ընդհանուր տարածքի կառուցումը, ինչպես առաջարկում էին Ֆրանսիայում՝ Ատլանտյանից մինչեւ Խաղաղ օվկիանոս։

Լավրովը «հիմար» եւ «ամոթալի» է անվանել հայտարարություններն այն մասին, թե ՆԱՏՕ-ն բացառապես պաշտպանական դաշինք է։ Նա մատնանշել է ռազմական բլոկի՝ այսպես կոչված, հնդխաղաղօվկիանոսյան տարածաշրջանում իր ազդեցությունը մեծացնելու ձգտումը եւ հիշեցրել է, որ սառը պատերազմից հետո ՆԱՏՕ-ն հինգ անգամ ընդլայնվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շվեդիան զորք կուղարկի Լատվիա՝ Բալթյան երկրներում ՆԱՏՕ-ի ուժերի տեղակայման շրջանակում
Շվեդիան ՆԱՏՕ-ին միացել է նախորդ ամիս՝ դառնալով դաշինքի 32-րդ անդամը...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
Ամենաշատ