News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ կառավարության հուլիսի 14-ի որոշմամբ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» պետական ոչ առևտրային կազմակերպությունը միացվել է «Հայաստանի ազգային կինոկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» ՊՈԱԿ-ը կինոարտադրության ոլորտում իրականացնում է հայկական փաստավավերագրական կինոարտադրություն, իսկ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը` տարբեր ժանրերի (խաղարկային, անիմացիոն և այլ ֆիլմեր) կինոարտադրության աջակցություն:

Փաստացի նշված կազմակերպությունները, ըստ իրենց կանոնադրությունների, իրականացնում են նմանօրինակ և նույնաբովանդակ գործառույթներ. արտադրում և աջակցում են կինոֆիլմերի և տեսաֆիլմերի արտադրմանը:

ՀՀ պետական բյուջեով նախատեսված հատկացումների շրջանակում ընկերությունները կազմակերպում և իրականացնում են կինոնախագծերի ֆինանսավորում (հանձնաժողովի միջոցով), համակարգում են կինոարտադրողների հետ իրավահարաբերությունները, թվայնացնում ու տարածում են ֆիլմերը, ինչպես նաև կինոարտադրողների վերապատրաստման և մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով իրականացնում են խորհրդատվական գործունեություն:

Միաժամանակ այս կազմակերպությունները համագործակցում են կինոարտադրության միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են համատեղ կինոարտադրություն (միջպետական համաձայնագրերի և կազմակերպությունների հետ կնքված պայմանագրերին համապատասխան)` ներկայացնելով կինոարվեստը միջազգային ասպարեզներում:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ գործող «Փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիա» և «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում նախատեսվում է ֆինանսական միջոցների և մասնագիտական ռեսուրսների կենտրոնացում, ինչպես նաև կառավարման արդյունավետության բարձրացում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ