News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոտ 100 ընկերություններ կազմում են համաշխարհային ՀՆԱ-ի մինչեւ 70 տոկոսը։ Միջազգային արտադրանքի ստեղծման համակարգում Հայաստանի մասնակցությունը մեծացնելու համար անհրաժեշտ է ապահովել տրանսազգային ընկերությունների ներգրավումը։ Այս մասին հուլիսի 22-ին, ելույթ ունենալով «Հայաստանում գործարար միջավայրի բարելավում» USAID ծրագրի կողմից մշակված ներդրումային բարեփոխումների ճանապարհային քարտեզի շնորհանդեսին, հայտարարեց միջազգային փորձագետ Հենրի Լոնդելը։

Այս համատեքստում, ինչպես նշեց փորձագետը, չափազանց կարեւոր է ուժեղացնել այն ընկերությունները, որոնք կենտրոնացած են ոչ միայն տարածաշրջանի երկրներ, այլեւ դրանից դուրս իրենց արտադրանքի արտահանման վրա։ Լոնդելի կարծիքով՝ անհրաժեշտ է ուսումնասիրել արդեն գործող ընկերությունների ներուժը, ուղղորդել նրանց տրանսազգային ընկերությունների հետ համագործակցության՝ գործունեության համատեղման կամ գոյություն ունեցող ցանցերը օգտագործելու միջոցով։

«Դա թույլ կտա տեղական ընկերությունների մասնակցությունը միջազգային տնտեսությանը։ Բացի այդ, ներդրումային ծրագրերի իրականացման մեջ պետք է ներգրավել նաեւ հայկական սփյուռքին։ Տրանսազգային ընկերությունների ներգրավումը կնպաստի բարձր աշխատավարձով աշխատատեղերի ավելացմանը, ինչպես նաեւ տեխնոլոգիաների զարգացմանը եւ երկրի տարածաշրջանային զարգացմանը։ Ճանապարհային քարտեզում զգալի տեղ է հատկացվում նաեւ մարզերում կատարվող ներդրումներին»,- ասաց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նոր տեխնոլոգիաները՝ գյուղական ենթակառուցվածքների զարգացման հիմքում (ֆոտո)
Ծրագրի երկրորդ փուլը մեկնարկել է 2023 թվականի ուշ աշնանը...
Փաշինյանին է ներկայացվել «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2023 թ. գործունեության հաշվետվությունը
Վարչապետին են ներկայացվել 2023 թվականի ընթացքում «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից «մեկ…
Հայաստանը միջազգային ներդրողների համար գրավիչ լինելու լավ շանս ունի. «Freedom Holding Corp.»
Հայաստանը լավ հնարավորություն ունի...
Պատրաստ ենք քայլեր ձեռնարկել մեր երկրում նորվեգական ներդրումները խթանելու ուղղությամբ. Խաչատուրյանը՝ Նորվեգիայի դեսպանին
Նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Նորվեգիայի դեսպան Բերգլյոտ Հովլանդը...
«Viva University». Երկարաժամկետ ներդրում՝ երիտասարդների մասնագիտացման համար (ֆոտո)
Նախորդ տարվա ընթացքում մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների երկու փուլերին մասնակցել է տարբեր բուհերի 44 ուսանող...
Կառավարությունը ներդրումնային ֆոնդերին խոստանում է 30 %-ի համաֆինանսավորում
Այս նախագիծն ուղղված է ներդրումնային ֆոնդերի կարողությունների ավելացմանը, Հայաստան նոր մուտք գործող ֆոնդերի համար առավել գրավիչ պայմանների…
Ամենաշատ