News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները նախապայման չեն: Այս մասին հուլիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական ​​հանձնաժողովի նախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը։

Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ասել էր, որ Հայաստանը պետք է ցուցադրի իր ձգտումը խաղաղությանը՝ կոնկրետ քայլեր ձեռնարկելով Զանգեզուրի նախագծի վերաբերյալ եւ համապարփակ խաղաղության պայմանագիր կնքելով Ադրբեջանի հետ:

«Կարծում եմ, որ ձեր նշած հայտարարությունը, այնուամենայնիվ, նախապայման չէ։ Թուրքիան միշտ նույն դիրքերից է հանդես եկել, եւ մեզ համար, իհարկե, դա երբեք ընդունելի չի եղել»,- ասաց Աղաջանյանը։

Հայկական կողմը, ինչպես նշեց Աղաջանյանը, միշտ ասել է, որ Անկարայի հայտարարությունների եւ գործողությունների միջեւ տարբերություններ կան: «Մեր նպատակներից մեկն այդ տարբերությունը վերացնելը կամ գոնե նվազագույնի հասցնելն է։ Իսկ Հայաստանի դիրքորոշումը չի փոխվել, եւ այս հարցում որեւէ նախապայման անընդունելի է»,- ընդգծեց նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ