Ավստրալիայի ցամաքային զորքերի մեկ զինծառայող զոհվել է, ևս հինգը վիրավորվել են երկրի հյուսիսում անցկացվող զորավարժությունների ժամանակ։ Այդ մասին հոկտեմբերի 6-ին հայտնել է Ավստրալիայի պաշտպանության նախարարությունը։
«Պաշտպանության նախարարությունը հաստատում է, որ 2026 թվականի հոկտեմբերի 5-ին Մաունթ-Բանդի զորավարժարանում անցկացվող զորավարժությունների ընթացքում զոհվել է Ավստրալիայի ցամաքային զորքերի զինծառայողը։ Եվս հինգ զինծառայող վիրավորվել է», — ասված է երկրի պաշտպանական գերատեսչության կայքում։
Ավստրալիայի պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ լրացուցիչ տեղեկություն կտրամադրվի տվյալների ստացմանը զուգընթաց, իսկ զոհվածի և վիրավորների հարազատներն արդեն տեղեկացվել են տեղի ունեցածի մասին։





























