Կանխատեսումների համաձայն՝ 2026 թվականի հոկտեմբերից դեկտեմբեր ընկած հատվածում «Էլ Նինյոյի» առաջացրած անոմալ կլիմայական երևույթների պատճառով աշխարհի 100 երկրներում ավելի քան 347 միլիոն երեխա կհայտնվի վտանգի գոտում, ահազանգում է ՅՈՒՆԻՍԵՖ-ը։
«Չափազանց խոնավ կամ չոր եղանակը մեծացնում է ծայրահեղ եղանակային աղետների, այդ թվում՝ հզոր ջրհեղեղների ու երաշտների հավանականությունը՝ սպառնալիք ստեղծելով մոտ 100 երկրների ու տարածքների երեխաների կյանքի, առողջության և կրթության համար», — նշված է հայտարարության մեջ։
Ամենաշատը տուժելու են Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարաջաշրջանի երեխաները (190 միլիոն)։ Այնուհետև գալիս են Արևելյան և Հարավային Աֆրիկան (41 միլիոն), Լատինական Ամերիկան ու Կարիբյան ավազանը (41 միլիոն), Եվրոպան և Կենտրոնական Ասիան (22 միլիոն), Մերձավոր Արևելքն ու Հյուսիսային Աֆրիկան (20 միլիոն), ինչպես նաև Արևմտյան ու Կենտրոնական Աֆրիկան (20 միլիոն)։



























