News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Արդիականության մարտահրավերների հետ կապված վտանգները եւ ճգնաժամային իրավիճակներն ընդգծում են թյուրքական պետությունների համագործակցության նշանակալիությունը։ Այս մասին ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Թուրքիայի, Ադրբեջանի եւ Ուզբեկստանի արտաքին գործերի, առեւտրի եւ տրանսպորտի նախարարների եռակողմ հանդիպման արդյունքների հիման վրա հրավիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է «Անադոլու»-ն։

Նրա խոսքով՝ ուկրաինական ճգնաժամի ֆոնին մեծացել է տրանսպորտային միջանցքի դերը, որի օգտագործումն ավանդ կունենա այն պետությունների զարգացման գործում, որոնց տարածքով անցնում է, կավելանան բեռների տարանցումից ստացվող եկամուտները։

«Միջանցիկ տրանսպորտային միջանցքի շրջանակում Թուրքիան եւ Ադրբեջանը իրականացրել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ առեւտրային գործողությունների հիմնական մասն աշխարհում իրականացվում է Ասիայի եւ Եվրոպայի միջեւ՝ մոտ 1,5 տրլն դոլար տարեկան, այդ միջանցքի մեծացող դերն ակնհայտ է դառնում»,- ասել է նախարարը։ Նա պարզաբանել է, որ բեռների փոխադրման ինքնարժեքը եւ մատակարարումների անվտանգությունը շահավետորեն առանձնացնում են այս տրանսպորտային միջանցքը։

Թուրքական դիվանագիտության ղեկավարն ուշադրություն է հրավիրել Ադրբեջանի հետ հաջող փոխգործակցության վրա, այդ թվում եռակողմ ձեւաչափով՝ Ղազախստանի, Պակիստանի, Վրաստանի եւ այլ երկրների մասնակցությամբ։ «Այսօրվա հանդիպումը թույլ է տվել Տաշքենդը ներառել եռակողմ երկխոսության մեխանիզմներում, ինչը կարեւոր ավանդ կլինի թյուրքական աշխարհի բարգավաճման գործում։ Այս հարթակները թյուրքական պետությունների երկխոսության հասնելու ցուցանիշն են։ Անկարայի եւ Տաշքենդի հարաբերությունները կրում են մասշտաբային ռազմավարական գործընկերության բնույթ, իսկ Թուրքիայի երկխոսությունն Ադրբեջանի հետ դաշնակցային մակարդակում է»,- ասել է նախարարը։

Չավուշօղլուն «պատմական իրադարձություն» է անվանել 2019թ. Ուզբեկստանի անդամակցությունը Թյուրքական պետությունների կազմակերպությանը։

Թուրք նախարարը շեշտել է Ադրբեջանի եւ Ուզբեկստանի հետ ապրանքաշրջանառության ցուցանիշների աճի մասին։ «2021թ. արդյունքներով Ադրբեջանի հետ ապրանքաշրջանառությունը հասել է 5 մլրդ դոլարի, իսկ Ուզբեկստանի հետ՝ 3,6 մլրդ դոլարի։ Անկարան մտադիր է հետագայում ավելացնել այս ցուցանիշները՝ մեր երկրների ղեկավարների նշած 10 մլրդ դոլար նշաձողին հասցնելով»,- ասել է նա։

Նրա խոսքով՝ Թուրքիան մտադիր է խորացնել կապերը թյուրքական պետությունների հետ՝ փոխադարձ շահավետության եւ շահերի հարգման հիման վրա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ