News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Intel-ը իր Arc շարքի գրաֆիկական քարտերի գնորդներին նախազգուշացրել է հին տեսախաղերում դրանք օգտագործելիս հնարավոր խնդիրների մասին: Այս մասին հաղորդագրություն է հայտնվել PC Mag հրատարակության կայքում, որտեղ նշվում է, որ ընկերության կարծիքով՝ խաղացողները պետք է պատրաստ լինեն նման նախագծերում միջակ ցուցանիշներ տեսնելուն:

Նշվում է, որ Intel-ի գրաֆիկական քարտերով դժվար կլինի հասնել բարձր կադրերի հաճախականության որոշ խաղերում, որոնք մշակվել են Microsoft-ի հին DirectX11 եւ DirectX9 API-ների միջոցով: Ըստ Intel Graphics-ի ներկայացուցիչ Թոմ Պետերսենի, ժամանակ կպահանջվի, մինչեւ ինժեներները կարողանան հին խաղերով հասնել իրենց գրաֆիկական քարտերի կատարյալ օպտիմալացմանը:

Միեւնույն ժամանակ, Պետերսենը նշել է, որ Arc գրաֆիկական քարտերը լավ օպտիմիզացված են ավելի նոր տեխնոլոգիաների համար, ինչպիսիք են DirectX12-ը եւ Vulcan-ը: Այսպիսով, ըստ նրա, Shadow of the Tomb Raider խաղում Arc A770 մոդելը DirectX12-ն օգտագործելիս արտադրում է կայուն 80 կադր վայրկյանում։ Այնուամենայնիվ, DirectX11 տարբերակով նույն խաղը վարելիս կատարողականությունը նվազում է մինչեւ 40 կադր վարկյանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ