News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանն զբաղեցրել է 51-րդ տեղը «Մամուլի ազատության համաշխարային ինդեքսում», որը հրապարակվել է «Թղթակիցներ առանց սահմանի» (RSF) կազմակերպության կողմից։ Հայաստանն ունի 68,97 միավոր եւ լավագույն ցուցանիշը Հարավային Կովկասի երկրների մեջ։ Ադրբեջանը զբաղեցրել է 154-րդ, Վրաստանը՝ 89-րդ տեղը։ Նշենք, որ անցած տարի Հայաստանը զբաղեցրել էր 63-րդ տեղը։

«Չնայած պլյուրալիստական միջավայրին՝ ԶԼՄ-ները բեւեռացված են մնում։ Երկիրը բախվում է ապատեղեկատվության եւ ատելության հրահրման աննախադեպ մակարդակի, հատկապես Ղարաբաղի տարածքային վեճի հետ կապված՝ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ»,- գրել են հեղինակները։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, զեկույցի հեղինակները նշել են, որ նախագահ Իլհամ Ալիեւը վերացրել է պլյուրալիզմ հիշեցնող ամեն բան եւ 2014-ից անխնա փորձում է ստիպել լռել բոլոր քննադատողներին։

Այս տարի լավագույն ցուցանիշը Նորվեգիայինն է, նրան հաջորդում են Դանիան, Շվեդիան, Էստոնիան, Ֆինլանդիան, Իռլանդիան, Պորտուգալիան, Կոստա Ռիկան, Լիտվան, Լիխտենշտեյնը։

Վարկանիշը եզրափակում են հաջորդ տասը երկրները՝ Սիրիա, Իրաք, Կուբա, Վիետնամ, Չինաստան, Մյանմա, Թուրքմենստան, Իրան, Էրիթրեա, Հյուսիսային Կորեա։

Ինդեքսի վարկանիշը կազմվել է 0-100 միավորի հաշվարկով. 100-ը լավագույն միավորն է (մամուլի ազատության ամենաբարձր մակարդակ), իսկ 0-ն՝ ամենավատը։

Այդ գնահատականը  հաշվվում է երկու բաղադրիչի հիման վրա.  

• լրագրողների եւ ԶԼՄ-ների հանդեպ չարաշահումների քանակական ցուցանիշը՝ իրենց աշխատանքի հետ կապված,

• յուրաքանչյուր երկրում կամ տարածքում իրավիճակի որակական վերլուծություն՝ հիմնված RSF-ի մամուլի ազատության ոլորտի պրոֆեսիոնալների (լրագրողներ, հետազոտողներ, գիտնականներ եւ իրավապաշտպաններ) պատասխանների վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ