News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եվրամիությունն օգոստոսին պահպանում է ստորգետնյա պահեստարաններ գազի մղման բարձր տեմպերը՝ չնայած ռուսական էներգառեսուրսների մատակարարումների սահմանափակմանը։ Այս մասին վկայում են Եվրոպայի գազի ենթակառուցվածքի օպերատորների ասոցիացիայի (Gas Infrastructure Europe, GIE) տվյալները։

Նշվել է, որ օգոստոսի 9-ի օրվա վերջին եվրոպական ստորգետնյա պահեստարանները լցված են եղել 72,79 տոկոսով, աճը մեկ օրում կազմել է 0,39 տոկոսային կետ (տ.կ.)։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի ԳՍՊ-ում այժմ կուտակված է մոտ 73,5 մլրդ խորանարդ մետր բնական գազ։ 2021թ. դրանք լցված էին 60,12 տոկոսով։

Ներկա պահին պահեստարանները Եվրոպայում մեկ օրում լցվում են միջինը 0,39 տ.կ.-ով։ Այս ցուցանիշն ավելի բարձր է, քան վերջին հինգ տարիների նույն ժամանակում, երբ այդ տեմպը կազմում էր 0,34 տ.կ.։ Միեւնույն ժամանակ, ցուցանիշը համապատասխանում է 2018թ. օգոստոսի առաջին ինն օրերի մակարդակին (այդ թվականին «Գազպրոմը» եվրոպական շուկա մատակարարել է գազի ռեկորդային ծավալ) եւ մի փոքր ցածր է 2017թ. օգոստոսի ցուցանիշից (0,41 տ.կ.)։ Սակայն, ի տարբերություն «Գազպրոմի» համար ռեկորդային 2017-2019 թվականների, այս տարի Եվրոպան պահպանում է ԳՍՊ-ներ գազի մղման բարձր տեմպեր՝ ոչ ռուսական ընկերության ռեսուրսների հաշվին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գուգարքում և Վանաձորում
Գազատարի վերատեղադրման աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ ապրիլի...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Տարբերություն չկա, թե որտեղից գազ կգնես. Պետք է գնել այնտեղից, որտեղ էժան է եւ ամենաշահավետն է. Թունյան
Ադրբեջանից գազ գնելը չենք բացառում, բայց օրակարգում նման խնդիր չկա…
Brent տեսակի նավթը թանկացել է մինչև 89,35 դոլար՝ մեկ բարելի դիմաց
WTI-ի հունիսյան ֆյուչերսների գնանշումները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային առևտրի ժամանակ աճել են 0,29 դոլարով (0,35%) և կազմել 83,86 դոլար՝ մեկ բարելի դիմաց...
Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար
Ապրիլի սկզբին ԱՄՆ-ը հայտարարել էր միջուկային էներգետիկայի զարգացման և էներգետիկական անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու…
Ամենաշատ