News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

2016 թվականին Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունները խզելուց հետո, ի համերաշխություն Սաուդյան Արաբիայի Թեհրանից իր բարձրաստիճան դիվանագետին հետ կանչելուց 6 տարի անց Քուվեյթը դեսպան է նշանակել Իրանի Իսլամական Հանրապետությունում:

Դեսպան Բադեր Աբդուլլահ Ալ-Մունայհը շաբաթ օրը Թեհրանում իր հավատարմագրերն է հանձնել Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահյանին, հայտնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Քուվեյթի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ Մունայհը նշանակվել է Իրանում Քուվեյթի  դեսպան։

Այս նշանակումը եղել է Իրանի հետ հարաբերությունները բարելավելու ուղղությամբ Սաուդյան Արաբիայի ջանքերի համատեքստում:

Ռիադը խզել էր հարաբերությունները Թեհրանի հետ 2016 թվականի հունվարին այն բանից հետո, երբ իրանցի ցուցարարները ներխուժել էին Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատուն՝ Սաուդյան Թագավորությունում հայտնի շիա հոգեւորականի մահապատժի պատճառով:

Քուվեյթը հետ էր կանչել Իրանում իր դեսպանին, քանի որ Պարսից ծոցի արաբական մյուս պետությունները Ռիադի շուրջ հավաքվելու նպատակով խզել էին հարաբերությունները Իսլամական Հանրապետության հետ: Քուվեյթը համեմատաբար լավ հարաբերություններ է պահպանում Թեհրանի հետ՝ որպես արտաքին քաղաքականության մի մաս, որի շրջանակում հավասարակշռում է կապերն իր խոշոր հարեւանների հետ:

Սաուդյան Արաբիան ուղիղ բանակցություններ է սկսել Իրանի հետ անցյալ տարի։ Թագավորության արտաքին գործերի նախարարն ասել է, որ Իրաքի միջնորդությամբ անցկացվող բանակցությունների հինգ փուլերը որոշակի առաջընթաց են գրանցել, սակայն դա «բավարար չէ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ