News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վիեննայում Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններում Իրանի բանակցային խմբի խորհրդական Մոհամադ Մարանդին հայտարարել է, որ Իրանը ցանկանում է բանակցություններում ստանալ իր իրավունքները երաշխավորող համաձայնագիր, տեղեկացրել է Mehr-ը։

Ի պատասխան «եվրոպական եռյակի» (Ֆրանսիա, Անգլիա եւ Գերմանիա) Իրանի մասին համատեղ հայտարարության՝ Մոհամադ Մարանդին Al Mayadeen-ի հարցազրույցում ասել է, որ Իրանը չի խախտել միջուկային համաձայնագիրը, իսկ այդ երեք եվրոպական երկրները հետեւում են Սպիտակ տան քաղաքականությանը։

Իրանը գիտի, որ առանց համաձայնագրի եւ Արեւմուտքի անհիմն մեղադրանքները դադարեցնելու՝ ցանկացած միջուկային գործարք կձախողվի, ավելացրել է նա։

«Մենք չենք կարող վստահել ԱՄՆ-ին եւ Եվրոպային։ Այդ երեք եվրոպական երկրները ԱՄՆ-ի դաշնակիցներն են եւ չեզոք չեն (միջուկային բանակցություններում), եւ մենք չպետք է հիմարացվենք նրանց քարոզչությամբ»,- ընդգծել է նա՝ ավելացնելով, որ ԱԷՄԳ-ի տնօրենը «ենթարկվում է Եվրոպային եւ ԱՄՆ-ին»։

«Իրանը պատրաստ է ստորագրել համաձայնագիրը, իսկ եվրոպացիներին այն (համաձայնագիրը) ավելի շատ է պետք, որովհետեւ նրանք գազի կարիք ունեն։ Որքան ավելի երկար հետաձգվի համաձայնագրի ստորագրումը, այնքան ավելի կմեծանան Եվրոպայի խնդիրները ձմռան մոտենալով պայմանավորված»,- ավելացրել է Մարանդին։

Մինչ այդ Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ Գերմանիան հայտարարել էին, թե հիասթափված են բանակցություններում Իրանի՝ 2015թ. միջուկային համաձայնագիրը (Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագիր՝ ԳՀՀԾ – խմբ.) վերականգնելու պահանջից, որպեսզի «ՄԱԿ-ի միջուկային վերահսկողությունը փակի երեք օբյեկտներում հայտնաբերված ուրանի մասնիկների հետաքննությունը»։

Դիվանագետները հայտարարել են, որ Իրանի պատասխանը ԵՄ համակարգողին հետընթաց է, քանի որ փորձում է համաձայնագրի վերականգնումը կապել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ)՝ ուրանի հետքերի հայտնաբերման հետաքննության փակման հետ։

«Այս վերջին պահանջը Իրանի մտադրությունների մասին լուրջ կասկածներ է առաջացնում»,- նշվել է ԳՀՀԾ-ի մասնակից երեք երկրների հայտարարությունում։- Իրանի դիրքորոշումը հակասում է նրա իրավաբանական պարտավորություններին եւ սպառնալիքի տակ է դնում ԳՀՀԾ-ի վերականգնման հեռանկարները»։

Հիշեցնենք, որ ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփը միակողմանիորեն հրաժարվեց միջուկային գործարքից 2018թ. եւ նորից պատժամիջոցներ մտցրեց Իրանի դեմ։ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո ԱՄՆ-ը որոշել է վերադառնալ միջուկային գործարքին եւ Վիեննայում նախաձեռնել է ԳՀՀԾ-ի վերականգնման բազմամսյա բանակցություններ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ