News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ Նաիրի Պետրոսյանն ասել է, որ միջազգային հանրությունը ոչ մի դեպքում չպետք է Ադրբեջանին «լիցենզիա շնորհի»՝ իրականացնելու էթնիկ զտումների իր արշավը։

Սեպտեմբերի 16-ին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 51-րդ նստաշրջանի ընթացքում, Նաիրի Պետրոսյանն ասել է.

«Մենք զգում ենք Ադրբեջանի կողմից իր միջազգային պարտավորությունների և դրանցից բխող վարքագծի անտեսման սարսափելի հետևանքները։ Դրա ամենաթարմ օրինակը 2022թ. սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված ռազմական ագրեսիան էր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ»։

Նաիրի Պետրոսյանն ասել է, որ էթնիկ զտումներ իրականացնելու Ադրբեջանի մշտական փորձերը՝ կա՛մ բացահայտ ռազմական ագրեսիայի, կա՛մ հայերին տարրական իրավունքներից զրկելու միջոցով, խախտում են միջազգային իրավունքի բազմաթիվ նորմեր։

«Ադրբեջանը շատ տնային աշխատանք ունի կատարելու, որը չի սահմանափակվում բացառապես միջազգային մարդասիրական իրավունքով», – ասել է նա:

Նաիրի Պետրոսյանը նաև հիշեցրել է, որ դեռևս 2007 թվականին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեն Ադրբեջանից պահանջել էր դադարեցնել խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ։

«Ադրբեջանը, սակայն, անտեսեց այդ պահանջը և շարունակեց էթնիկ զտումների իր քաղաքականությունը», – շեշտել է Պետրոսյանը՝ հիշեցնելով, որ ընդամենը մեկ ամիս առաջ, 2022թ. օգոստոսին ՄԱԿ-ի Ռասայական խտրականության վերացման կոմիտեի 107-րդ նստաշրջանում շրջանակներում կոմիտեի փորձագետ Չինսունգ Չունգը նշել էր, որ «բազմաթիվ հաղորդագրություններ են եղել ռասայական հողի վրա էթնիկ հայերի խոշտանգումների և սպանությունների մասին՝ Ադրբեջանի իշխանությունների և զինվորականների կողմից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ