News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 06
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13–ին ադրբեջանական կողմի նախաձեռնած հարձակման հետեւանքով Իշխանասարի դիրքերից մեկում զոհվել է 19-ամյա պարտադիր ժամկետային զինծառայող Հենրիկ Հարությունյանը։

Հենրիկ Հարությունյանը Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղից էր։ NEWS.am-ի հետ զրույցում զինծառայողի հարազատներից Հակոբ Վարոյանը պատմեց, որ 19-ամյա Հենրիկը 10 ամսից զորացրվելու էր։ Սկզբում ծառայության էր անցել Քանաքեռի կապի ուսումնական գումարտակում, 6 ամիս անց ծառայությունը շարունակել էր Կապանի զորամասում։

Դպրոցն ավարտելուց հետո Հենրիկ Հարությունյանը Մարտունու քոլեջում էր սովորում, ծրագրավորող էր ուզում դառնալ։ Նա տան կրտսեր զավակն էր, իրենից մեծ երկու քույր ուներ։

«Տարբերվող երեխա էր, բարի, համեստ։ Էս դեպքերից մոտ 20 օր առաջ արձակուրդ էր եկել, տատիկին ասել էր՝ տատ, նենց բան պիտի անեմ, որ հերոսի կոչում տան։ Իրենց զորամասի անմիջական հրամանատարը, երբ եկել էր հոգեհանգստին, պատմեց, որ 50 հոգու, որոնց մեջ կային վիրավորներ եւ զոհվածներ, մենակով հանել էր դիրքերից, վերջին զինվորին հանելիս դիպուկահարի կրակոցից զոհվել է»,- պատմեց 19-ամյա Հենրիկի հարազատը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները սահմանի ողջ երկայնքով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել էին ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ՝ կիրառելով նաեւ ԱԹՍ-ներ: Հակառակորդը հարվածում էր թե՛ ռազմական, թե՛ քաղաքացիական օբյեկտներին։ Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ սեպտեմբերի 14–ին, ժամը 20։00–ից բոլոր ուղղություններով կրակը գրեթե դադարել է, էական միջադեպեր չեն արձանագրվել։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել:

Վերջին տվյալով՝ զոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, գերեվարվել է 20 զինծառայող։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի երկրորդ առաջարկն ընդունելի չէ. Աղաջանյան
Ադրբեջանում չեն հայտարարել, որ Հայաստանի կողմից երկրորդ անգամ արված…
Թուրքիայի մեսիջը Հայաստանին. Եթե չտրամադրեք «Զանգեզուրի միջանցքը», ձեր վրա կզգաք «Եղբայրական բռունցքը»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերթական անգամ հնչեցրել է «խաղաղության» ․․․
Հայաստան-Ադրբեջան սահմանը կապ չունի ԼՂ հիմնախնդրի հետ․ Մարիա Կարապետյան
Եթե ճանաչում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այդ դեպքում արցախցիները ո՞ր երկրի տարածքում են ապրում. Հարց՝ ՔՊ-ականներին...
Հայկական կողմը Ադրբեջանից առաջարկներ է ստացել. Երևանն ու Բաքուն սկսում են բանակցային գործընթացի երրորդ փուլը. Աղաջանյան
Նա նաև հայտնեց, որ չի բացառվում` մինչև տարեվերջ կարող է լինել Փաշինյան–Ալիև կամ երկու երկրների ԱԳ նախարարների մակարդակով հանդիպում...
Ինչպե՞ս քիչ բնակչություն ունեցող Հայաստանը կարողացավ ազդեցություն ունենալ․ ադրբեջանցի պատգամավոր
Ադրբեջանցի պատգամավոր Ֆազիլ Մուստաֆան՝ ելույթ ունենալով Միլի մեջլիսում, տարակուսանք է ․․․
ՀՀ ՄԻՊ-ը Վաշինգտոնում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ
Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հայ ռազմագերիների հայրենադարձման ուղղությամբ Պետդեպարտամենտի կողմից...
Ամենաշատ