News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ իրեն «շատ են զայրացրել» համագործակցության կազմակերպությանը միանալու Թուրքիայի փորձերը, հայտնում է Reuters-ը։

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը հայտարարել է, որ աշխատում է Շանհայի համագործակցության կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության ուղղությամբ։

«Սա այն կազմակերպությունը չէ, որը կարեւոր ներդրում ունի բարգավաճ համաշխարհային համակեցության մեջ»,- ասել է Շոլցը Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայում Էրդողանի հետ հանդիպումից հետո: «Հետեւաբար, իրադարձությունների այս զարգացումն ինձ շատ է նյարդայնացնում»,- նշել է նա։

Ավելի վաղ PBS-ին տված հարցազրույցում Էրդողանն ասել էր, որ Անկարան մտադիր չէ ՇՀԿ գագաթաժողովին մասնակցելու համար հաշվետվություն ներկայացնել Եվրամիությանը։ «Եվրամիությունը մեզ հետ կպահի 52 տարով, թույլ չի տա մոտենալ իրեն, հետո կհարցնի. «Ի՞նչու նա հանդիպեց այդ երկրի հետ, ի՞նչու հանդիպեց մյուսի հետ։ Ես բանակցություններ կվարեմ։ Այս բանակցությունները վարելիս մենք ներկայումս հաշվետու չենք Եվրամիությանը»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ