News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի ամենաթույլ տեղը Սյունիքն է, որի նկատմամբ ամենից մեծ ցանկությունն է արտահայտվում Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ու դա արվում է բացահայտ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Հիմա կոնկրետ հարց. ո՞ր երկիրն է բացի Հայաստանից, ում համար Սյունիքը կարեւոր է՝ Իրանը: Սա դժվա՞ր էր կռահել: Եթե մենք ուզում ենք, ունենալով պետություն, որը բացի հայտարարություններից, կարող է այստեղ գործնական քայլերի դիմել, զուտ շահերի համադրությամբ, Իրանն է: Այս երկու տարվա ընթացքում գրեթե ոչինչ չարվեց: Առնվազն մի երկու զորավարժություն պետք է անեինք Իրանի հետ հենց Սյունիքում: Որոշակի պայմանագրային բազա պետք է լիներ Իրանի հետ եւ այդ ամենը ամենից մեծ զսպող հանգամանքը կլիներ Ադրբեջանի համար, որովհետեւ Իրանն այն պետությունը չէ, որին ինչ-որ տեղից մատ թափ տալով կարելի է կանգնեցնել, եթե ինքը հետապնդում է իր ազգային շահը»,-ասաց նա:

Քոչարյանը նաեւ նշեց, որ տեղյակ է, որ նման կարգի խոսակցություն Իրանի հետ եղել է 2021-ի մայիսին, բայց հետո հայկական կողմը այդ թեման սառեցրել է ու ոչ մի քայլ չի արել. «Առաջարկը, ի դեպ, մերը չէր: Հիմա էլ ուշ չի: Ես կարծում եմ՝ այստեղ մենք պետք է որոշ վճռական քայլերի գնանք՝ գիտակցելով, որ այո, պետք է համոզել Ռուսաստանին, եւ համալրել նոր բաղադրիչներով մեր անվտանգային համակարգը:

Խոսքը ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին չէ, դա կլիներ եւս մեկ հիմարություն: ՀԱՊԿ-ի շրջանակներում կային պայմանագրեր, որոնք շատ կարեւոր են զենք-զինամթերք գնելու համար: Ուղղակի համալրել նոր բաղադրիչներով մեր անվտանգային համակարգը: Ես համոզված եմ, որ դա հնարավոր է բացատրել եւ ռուսական կողմին եւ միգուցե եռակողմ մի նոր ֆորմատ ձեւավորել: Այսօր Ռուսաստանն Իրանի հետ բավականաչափ ջերմացնում է իր հարաբերությունները:

Համոզված եմ, որ սա հնարավոր է բացատրել նաեւ ԱՄՆ-ին: Դու կգա՞ իրենց՝ ոչ: Առաջարկո՞ւմ են այլընտրանք, չեն առաջարկում: Իմ կարծիքով սա այն վիճակն է, որ պետք է ավելի համարձակ լինել ոչ միայն ներսում, այլ դրսի հետ հարաբերություններում»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ