News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը կոչ է արել ցածր հզորության միջուկային զենք օգտագործել Կրասնի Լիմանից զորքերի հեռանալուց հետո։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ դաշնակից զորքերը Կրասնի Լիմանից դուրս են բերվել առավել շահավետ գծեր՝ շրջապատման սպառնալիքի պատճառով։

«Ես միշտ ասել եմ՝ բարձրաձայնված ճշմարտությունից լավ բան չկա, թեկուզ դառը, վիրավորական, բայց ճշմարտություն։ Միայն այդպես կարելի է առաջ շարժվել։ Ուստի ես չեմ կարող լռել այն մասին, ինչ տեղի է ունեցել Կրասնի Լիմանում։

Այս հատվածի պաշտպանությունը ղեկավարել է Կենտրոնական ռազմական օկրուգի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը։ Նույն Լապինը, որը Լիսիչանսկի գրավման համար Ռուսաստանի հերոսի աստղ է ստացել, թեեւ դե ֆակտո նա այնտեղ նույնիսկ մոտակայքում չի եղել: Լապինի ենթակայությանն են հանձնել նաեւ Արեւմտյան ռազմական օկրուգի զորքերին։

Գեներալ-գնդապետը ԼԺՀ-ից մոբիլիզացված զինվորներին եւ այլ ստորաբաժանումներ տեղակայել է Լիմանի ուղղության բոլոր սահմաններում, սակայն նրանց չի տրամադրել անհրաժեշտ կապ, փոխգործակցություն եւ զինամթերքի մատակարարում: Դեռեւս երկու շաբաթ առաջ այն, որ մեր մարտիկները կարող են հեշտ թիրախ դառնալ, ինձ անձամբ զեկուցեց «Ախմատ»-ի հատուկ նշանակության ջոկատի գեներալ-մայոր, իմ սիրելի ԵՂԲԱՅՐ Ապտի Ալաուդինովը։ Իր հերթին ես վտանգի մասին տեղեկացրեցի Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովին։ Բայց գեներալը վստահեցրեց ինձ, որ չի կասկածում Լապինի հրամանատարական տաղանդին եւ չի կարծում, որ Կրասնի Լիմանում եւ նրա շրջակայքում հնարավոր է նահանջ լինի։

Մեկ շաբաթ անց Լապինն իր շտաբը տեղափոխում է Ստարոբելսկ՝ իր ենթականերից հարյուր կիլոմետր հեռավորության վրա, իսկ ինքը նստում է Լուգանսկում։ Ինչպե՞ս կարելի է օպերատիվ կերպով կառավարել ստորաբաժանումները՝ գտնվելով նրանցից 150 կմ հեռավորության վրա: Տարրական ռազմական լոգիստիկայի բացակայության պատճառով այսօր մենք թողել ենք մի քանի բնակավայրեր եւ տարածքի մի մեծ հատված։

Ցավալի է ոչ թե այն, որ Լապինը ապիկար է։ Այլ այն, որ նրան վերեւում հովանավորում են գլխավոր շտաբի ղեկավարները։ Եթե ինձ մնար, ես Լապինին կիջեցնեի մինչեւ շարքային, կզրկեի նրան պարգեւներից եւ ավտոմատը ձեռքին կուղարկեի առաջնագիծ՝ ամոթը արյունով լվանալու։

Բանակային նեպոտիզմը լավ բանի չի բերի։ Բանակում պետք է նշանակել ուժեղ բնավորության, խիզախ, սկզբունքային հրամանատարներ, որոնք հոգ են տանում իրենց մարտիկների համար, ատամներով պատառոտում են իր զինվորի համար, որոնք գիտեն, որ ենթակային չի կարելի առանց օգնության եւ աջակցության թողնել։ Բանակում հովանավորչության տեղ չկա, հատկապես՝ դժվարին պահերին.

Իզյումը բավարար չէ՞ր։ Նույնիսկ այն ժամանակ ես ասացի՝ կրակեք ֆաշիստների կողմից գրավված Իզյումում թշնամու ռազմական կուտակումների վրա, մանավանդ որ մեր հրետանին այդ ժամանակ ուներ նման հնարավորություն։ Նրանք միանգամից կվերացնեին գլխավոր սատանիստներին ու ֆաշիստներին։ Մենք պետք է իրականացնենք ՀՌԳ բառի ամբողջական իմաստով, այլ ոչ թե խաղեր տանք: Օգտագործեք ցանկացած հնարավորություն ու ցանկացած զենք՝ պաշտպանելու ՄԵՐ տարածքը։ Դոնեցկը դեռ գնդակոծվում է։ Միացված 4 տարածքների բնակիչները ուզում են պաշտպանված լինել։

Ես չգիտեմ, թե ինչ է հաղորդում ՌԴ ՊՆ-ն Գերագույն գլխավոր հրամանատարին, բայց իմ անձնական կարծիքով, պետք է ավելի կտրուկ միջոցներ ձեռնարկել՝ ընդհուպ սահմանամերձ շրջաններում ռազմական դրության հայտարարում եւ ցածր հզորության միջուկային զենքի կիրառում։ Պետք չէ ամեն որոշում ընդունել արեւմտաամերիկյան համայնքին նայելով, այն արդեն շատ բան է ասել ու արել մեր դեմ։

Երեկ շքերթ Իզյումում, այսօր դրոշ Լիմանում, իսկ վաղը ի՞նչ։

Ամեն ինչ լավ կլիներ, եթե այդքան վատ չլիներ»,- գրել է նա իր Telegram-ալիքում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ