News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքուն վրդովված է տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխման անընդունելիության մասին Իրանի հայտարարություններից եւ Ադրբեջանի սահմանին անցկացվող ԻՀՊԿ-ի լայնածավալ զորավարժություններից։

Տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովի խոսքերով, «վերջին շրջանում Իրանի կողմից Ադրբեջանի դեմ ձեռնարկված քայլերը չեն կարող դիտվել որպես բարիդրացիական հարաբերություններ»։

«Այսօր Իրանը հայտարարություններ է անում, որ սահմանները հնարավոր չէ փոխել։ Խոսքը հայ-ադրբեջանական սահմանի մասին է։ Հայաստանն ու Ադրբեջանը որոշ ժամանակաշրջանի քարտեզի հիման վրա որոշում կկայացնեն, եւ դրա հիման վրա կորոշվեն երկու պետությունների միջեւ սահմանները։ Սա ի՞նչ կապ ունի երրորդ պետության, այդ թվում՝ Իրանի հետ, որը միջամտում է այս հարցերին»,- ասել է նա։

Միաժամանակ պատգամավորը վստահեցրել է, որ Ադրբեջանի կողմից Իրանին «վտանգ չի սպառնում» եւ չի էլ կարող լինել։

«Իսկ այս դեպքում ի՞նչ զորավարժությունների մասին է խոսքը, երբ այնտեղ հավաքում եք ծանր տեխնիկա, հրետանի, տեխնիկա: Սա ինչ-որ տեղ կարելի էր հասկանալ, եթե դրանք լինեին Իրանի սահմանապահ զորքերի, ռազմական թեթեւ ճյուղերի զորավարժությունները։ Բայց նրանք վարժանքներ են անցկացնում՝ օգտագործելով ծանր տեխնիկա, հրթիռներ, հրետանի։ Ակնհայտ է, որ սա ուժի ցուցադրություն է... Իրանում բավականաչափ տարածք չկա՞, որ Արաքսի 5 մետրանոց ափին են վարժանքներ անցկացնում։ Իրանն այնքան մեծ տարածք ունի։ Գնացեք վարժություններ արեք Քիշ կղզում, Հնդկական օվկիանոսի ափին: Դե, ինչո՞ւ Արաքսի ափին։ Ինչի՞ն է պետք այնտեղ ցուցադրված տեխնիկան, անցումները, Արաքս գետի վրայով անցնող կամուրջները։ Արաքս գետը կարելի է անցնել նաեւ հեծանիվով։ Պետք չէ կամուրջ կառուցել, որ տանկ անցնի»,- դժգոհել է ադրբեջանցի պատգամավորը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ