News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովն առաջարկել է սահմանափակել ԱՊՀ մասնակից երկրների միջեւ սահմանների մոտ տեղակայված ծանր տեխնիկայի քանակությունը, ուրբաթ «ՌԻԱ Նովոստի»-ին տեղեկացրել են հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունում։

Տեղեկացվել է, որ նախօրեին Իմանկուլովը Մոսկվայում մասնակցել է Անկախ Պետությունների Համագործակցության անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների հոբելյանական՝ տասներորդ հանդիպմանը, որտեղ «անդրադարձել է հրատապ մարտահրավերների եւ սպառնալիքների հարցերին եւ նշել, որ դրանք չեն քչանում, դրանք մուտացվում են, տարբեր ուղղություններ ձեռք բերում, դառնում արագընթաց ու ավելի վտանգավոր»։

«Ցանկացած պետություն կարող է մի ակնթարթում աշխարհաքաղաքական խաղի թիրախ կամ գործիք դառնալ՝ հարվածներ ստանալով ամենատարբեր ուղղություններից։ Առանձին վերցրած երկիրն ի վիճակի չէ ինքնուրույն հաղթահարել սպառնալիքների ամբողջ համալիրը։ Միջազգային անվտանգությունը չպետք է կախված լինի ոմանց ագրեսիվ հավակնություններից։ Պահանջվում է արդյունավետ հակահարված ապակայունացման ամեն տեսակ փորձերին»,- Իմանկուլովի խոսքերը մեջբերել է մամուլի ծառայությունը։

Ղրղըզստանի Անվտանգության խորհրդի քարտուղարի հավաստիացմամբ՝ դրա համար անհրաժեշտ է Համագործակցության բոլոր երկրների եւ միջազգային հանրության ընդհանուր համալիր աշխատանքը՝ «փոխգործակցության եւ համագործակցության, ինչպես նաեւ փոխզիջումների որոնման համար, ի շահ կայունության եւ խաղաղության պահպանման՝ զարգացման ճանապարհին»։

«Առաջարկվել է ԱՊՀ ձեւաչափում ավելացնել օպերատիվ տեղեկատվության փոխանակությունը, ինչպես նաեւ ամրացնել փոխադարձ վստահության միջոցները եւ բարձրացնել պատասխանատվությունը կայունության ապահովման համար, միմյանց տեղեկացնել սահմանամերձ շրջաններում տեղակայված զինված ուժերի քանակական եւ որակական կազմի մասին  եւ սահմանափակումներ մտցնել սահմանին մոտ գտնվող տեխնիկայի, տանկերի, հրետանու, համազարկային կրակի հրթիռային համակարգերի թվաքանակում (եթե դա չի վերաբերում Համագործակցության արտաքին սահմաններին)»,- ընդգծել են մամուլի ծառայությունում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ