News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը հետին ամսաթվով ֆինանսական հավելավճար կստանա։ Այս մասին Ազգային ժողովում, պետաիրավական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատանքի վճարման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ հարակից օրենքներում ուղղումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ,  նոյեմբերի 8-ին ասել է հանրապետության արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

Առաջարկվում է ապահովել պարգեւավճար Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին մեկ-մեկուկես ամսվա  համար, երբ օրենքը գերատեսչության ղեկավարի նշանակման պահին դեռ ուժի մեջ չէր մտել։

Օրենսդրական ուղղումները  նախատեսում են նաեւ կոմիտեի աշխատակիցների հավելավճարներ յուրաքանչյուր աշխատանքային տարվա 2 տոկոսի չափով։ «Նախագծի նպատակը կոմիտեի աշխատակիցների համար սոցիալական երաշխիքների ապահովումն է»,- նշել է Սարգսյանը։

Համեմատաբար կարճ քննարկումներից հետո օրենսդրական նախաձեռնությունը ստացել է մշտական խորհրդարանական հանձնաժողովի դրական եզրակացությունը։

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն գլխավորում է Սասուն Խաչատրյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ