News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Կողմերը շնորհավորել են միմյանց դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ՝ շեշտելով, որ երկու ժողովուրդներին կապում է ընդհանուր պատմությունը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը մեծապես շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության եւ կայունության ամրապնդմամբ, ուստի բարձր է գնահատում Վրաստանի՝ տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանմանն ուղղված հետաքրքրվածությունը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է նաեւ, որ Ադրբեջանը, շարունակելով ծավալապաշտական քաղաքականությունը, սեպտեմբերի 13-ին լայնածավալ հարձակում է ձեռնարկել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հանդեպ:

Անդրադառնալով Արցախի հարցին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ առաջնային է մնում Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու ազատությունների երաշխավորման, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը:

Կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը միտված երկկողմ համագործակցության հեռանկարները: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ երեկ ջերմ հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եւ փաստել, որ հայ-վրացական հարաբերություններն այժմ ավելի բարձր մակարդակի վրա են, քան երբեւէ: Նրա խոսքով դա են վկայում բարձրաստիճան փոխայցերի հաճախականությունը եւ խաղաղության ձգտելու ընդհանուր ջանքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ