News
Լրահոս
News
Հինգշաբթի
Փետրվար 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

Գիտեմ, որ մի քանի անգամ եղել եք Հայաստանում և Արցախում: Բարձր ենք գնահատում Ձեր համերաշխությունը և աջակցությունը հայ ժողովրդին: Այս դժվարին պահին, երբ վտանգված է ժողովրդավարական Հայաստանի ինքնիշխան տարածքը, Ձեր սկզբունքային և կառուցողական դիրքորոշումն ընդգծում է նաև Ձեր նվիրվածությունը մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը և արդարությանը. ընդգծել է ՀՀ ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթևիկ Գասպարյանն Իսպանիայի Թագավորության Պատգամավորների կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինարիտուի հետ հանդիպմանը:

Խմբի ղեկավարը կարևորել է բարեկամ Իսպանիայի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը և համոզմունք հայտնել, որ երկկողմ համագործակցության ներկա մակարդակը չի արտացոլում ամբողջ ներուժը:

Տաթևիկ Գասպարյանն ընդգծել է, որ ներկայումս տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրությունը շարունակում է մնալ ծայրահեղ լարված, իսկ անվտանգության մակարդակը՝ փխրուն: Բարեկամական խմբի ղեկավարը փաստել է, որ մեր երկիրը շահագրգռված է տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդմամբ ու հանձնառու է ստանձնած բոլոր պարտավորությունների կատարմանը:

«Չնայած Հայաստանի՝ խաղաղ բանակցությունները շարունակելու և խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամությանը՝ Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի ռիսկը մնում է բարձր՝ հատկապես հաշվի առնելով այն, որ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն խախտել հրադադարի ռեժիմը, իսկ նախագահ Ալիևը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունը»,- ասել է Տաթևիկ Գասպարյանը:

Նա երախտագիտություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսին Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիան դատապարտող հայտարարությունը միաձայն ընդունելու համար:

«Պատգամավորների կոնգրեսի դիրքորոշումը միջազգային հանրության համար լավ օրինակ է՝ որպես տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված քայլ»,- ընդգծել է պատգամավորը:

Անդրադարձ է եղել Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց անհապաղ հայրենադարձմանը, Արցախի պատմամշակութային և հոգևոր ժառանգության պատշաճ և երաշխավորված պահպանման անհրաժեշտությանը: Այս հարցերում պատգամավորն ակնկալել է իսպանացի գործընկերների գործուն աջակցությունը:

Բարեկամական խմբի անդամներ Թագուհի Թովմասյանը, Հասմիկ Հակոբյանը և Նարեկ Զեյնալյանը եւս ընդգծել են երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացման կարևորությունը:

Թագուհի Թովմասյանն անդրադարձել է Հայաստանի ինքնիշխան տարածք Ադրբեջանի ներխուժման հետևանքներին, անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել սահմանամերձ համայնքներում անվտանգության գոտի ունենալու հարցը:

Հասմիկ Հակոբյանը կարևորել է Ջոն Ինարիտուի հայամետ դիրքորոշումը. նրա ելույթները քաջալերում են հայ ժողովրդին և ազդակ են աշխարհին առ այն, որ Հայաստանը միայնակ չէ այս բարդ իրավիճակում իր ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը պաշտպանելու գործում:

Ջոն Ինարիտուի խոսքով՝ վերջին հարյուրամյակների ընթացքում հայ ժողովուրդը ստիպված է եղել իր հողի վրա կրելու զրկանքներ, ենթարկվելու ցեղասպանության:

«Հանդուրժելի չէ Հայաստանի նկատմամբ տեղի ունեցողը, և եվրոպական մի շարք  երկրներ չեն կարող ունենալ այլ դիրքորոշում, քան չհանդուրժել Ադրբեջանի կողմից իրականացվող բարբարոսությունը: Մշտապես լինելու եմ հայկական հարցի կողքին, պաշտպանելու եմ հայ ժողովրդին»,- շեշտել է իսպանացի պատվիրակը:

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-իսպանական կապերի զարգացմանը մի շարք ոլորտներում: Երկկողմ հարաբերությունների ընդլայնման գործում ընդգծվել է հայկական սփյուռքի դերակատարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«ԵԽ-ն կշարունակի աջակցել ՀՀ-ի և Ադրբեջանի հաշտության ջանքերին». ԵԽ–ն պատասխանել է Թովմասյանին
Եվրոպայի խորհուրդն արձագանքել է Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար աղետի վերաբերյալ ԱԺ...
ՀՀ ադրբեջանական ներխուժումների հետևանքով առաջացրել է ջրից անվտանգ օգտվելու իրավունքի լուրջ խնդիրներ. Թաթոյան
Աշխատաժողովի գլխավոր բանախոսն է եղել «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա մրցանակի դափնեկիր մանկավարժ, իրավապաշտպան…
Հունվարի 27–ին հայկական կողմին փոխանցված զոհված զինծառայողը Վահե Թորոսյանն է
Ադրբեջանական հարձակման հետեւանքով հայկական կողմի զոհերի թիվը 225 է...
Լայնածավալ մարտական գործողությունների համար մեր ուժերը չեն բավականացնի, սա պարզից էլ պարզ է. Արմեն Խաչատրյան
Ոչ միայն բանակի, այլ բոլորիս վրա, բայց պետք է ամեն ինչ անել, որ այդ վիճակը, այդ ճնշումը չազդի մեր առաջընթացի ու բանակի վրա...
Սեպտեմբերին Ադրբեջանն ավելի մեծ ագրեսիա էր պատրաստում․ Իրանը օգնեց կանխել․ ՀՀ ԱԳ փոխնախարար
Բաքուն, իր հերթին, օգտվելով Ուկրաինայում ռուսաստանյան զբաղվածությունից և Իրանում ներքին անկարգություններից...
Ադրբեջանի կողմից փոխանցված զինծառայողի աճյունի մոտ եղել է անհետ կորած զինծառայող Վահե Թորոսյանի զինվորական գրքույկը
Հեռախոս է եղել մոտն ու իր զինվորական գրքույկը․․․
Ամենաշատ