News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Թուրքիայի բանկային կարգավորող մարմինը կանոնի փոխություն է նախաձեռնել՝ խրախուսելու առեւտրային ոլորտի վարկատուներին ավելի քիչ արտարժույթ պահել իրենց կարիքների համար՝ անցյալ շաբաթվա նախազգուշացնող նամակից հետո, հայտնում է Bloomberg-ը։

Նոր կանոնի համաձայն՝ զուտ արտարժութային դիրքը չի կարող գերազանցել սեփական կապիտալի 5%-ը, ինչը ախկինում 20% էր։ Որոշ բանկեր ստիպված կլինեն կրճատել արտարժույթի իրենց ավելցուկը մինչեւ հունվարի 9-ը, երբ ուժի մեջ կմտնի նոր կանոնը: Մասնավոր վարկատուների զուտ արտարժույթի ավելցուկը, ըստ պաշտոնայաների հայտնած տեղեկությունների, դեկտեմբերի դրությամբ կազմում է զուտ արժեքի 7%-ը:

Թուրքիայի կենտրոնական բանկը վարկատուներին կոչ է անում խուսափել արտարժույթի վաղաժամ գնումներից:

Վերոնշյալ փոփոխությունը հաջորդել է Կենտրոնական բանկի նախազգուշական նամակին, որում ասվում է, որ բանկերը գործարքներ են կատարում իրենց հաշվեկշռով, եւ դա շուկայի անկայունություն է առաջացրել:

Վերջին ամիսներին ԿԲ-ն բանկերին բազմիցս զգուշացրել է՝ աշխատանքային ժամից հետո խուսափել արտարժույթի զգալի գործարքներից:

Թուրքական լիրան այս տարի մոտ 29%-ով անկում է ապրել դոլարի նկամամբ եւ արգենտինական պեսոյից հետո համարվում է վատագույնը զարգացող շուկաներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ