News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բաքվում հայերի ջարդերի տարելիցի նախաշեմին Ադրբեջանը Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում։

Պահանջներն այս անգամ շարադրված են վերջերս ի հայտ եկած «Արեւմտյան Ադրբեջանի համայնք» անվանմամբ կազմակերպության հայտարարության մեջ եւ հրապարակվել են ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից: 

Անտեղյակների համար՝ «Արեւմտյան Ադրբեջանը» ժամանակակից Հայաստանի ամբողջ տարածքն է, որին հավակնում է ադրբեջանական կողմը՝ արդեն չսահմանափակվելով Զանգեզուրով։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենասկզբում Հայաստանում բնակվող էթնիկ ադրբեջանցիները վաճառել կամ փոխանակել են տներն ու բնակարանները, խլել գույքը եւ մեկնել պատմական հայրենիք։ Ադրբեջանում բնակվող հարյուր հազարավոր հայեր ենթարկվել են կոտորածի, վերապրածները լքել են երկիրը՝  առանց իրերի, տաք հագուստի։ Բաքվում եւ այլ քաղաքներում հայերի բնակարանները զավթել են ադրբեջանցիները։

Եվ ահա հիմա նրանք էլ պահանջներ են ներկայացնում Հայաստանին, ընդ որում՝ հայերի կոտորածի նախօրեին։

Բազմաթիվ էջերում շարադրված հայտարարության էությունը կայանում է նրանում, որ նրանք «Հայաստանի կառավարությունից պահանջում են պայմաններ ստեղծել միջազգային գործընթացի շրջանակում իրենց տներ վտարված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի համար եւ ապահովել նրանց անհատական ու կոլեկտիվ իրավունքները այնտեղ վերադառնալուց հետո»։

Ադրբեջանական կողմը բողոքարկում է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային պակտում, փախստականների կարգավիճակի մասին կոնվենցիայում եւ այլ միջազգային ակտերում ամրագրված իրավունքը եւ ՄԱԿ-ի անդամ պետություններին եւ այլ համապատասխան կազմակերպություններին խնդրում «աջակցություն ցուցաբարել՝ Հայաստանի ներկայիս տարածքից արտաքսված ադրբեջանցիների անվտանգ եւ արժանավայել վերադարձի համար»։

Նկատենք, որ տեղահանված անձանց եւ փախստականների վերադարձի ցանկացած գործընթաց պետք է հայելային բնույթ կրի։ Այսպիսով, որպես ագրեսոր Ադրբեջանը պարտավոր է առաջինը կամ ապահովի հարյուր հազարավոր հայերի անվտանգ վերադարձը (չնայած քիչ հավանական է, որ այս ամբողջ վերապրածից հետո որեւէ մեկը ցանկանա մեկնել) կամ բարոյական եւ նյութական վնասի փոխհատուցում վճարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ