News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը

Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակումն ու դրա հետ կապված հումանիտար հետեւանքները խիստ մտահոգիչ են։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Նիլ Բուշը՝ ելույթ ունենալով Հայաստանի նախաձեռնությամբ կազմակերպության մշտական խորհրդի նիստում։

«Մենք ցավում ենք, որ չնայած այս հարցը բարձրացվել է այստեղ՝ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, էական առաջընթաց չի գրանցվել։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ձեռնարկել բոլոր միջոցները մարդասիրական բեռների եւ քաղաքացիական անձանց անարգել տեղաշարժն ապահովելու համար։

Մենք կոչ ենք անում Հայաստանին եւ Ադրբեջանին սկսել կառուցողական բանակցությունները՝ կայուն եւ խաղաղ կարգավորման հասնելու համար։

Միացյալ Թագավորությունը մշտական, անսասան եւ անվերապահ աջակցություն է առաջարկում միջազգային մեխանիզմներին, ներառյալ ԵԱՀԿ-ին, որոնք աշխատում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պահպանման ուղղությամբ։ Ակնհայտ է, որ միայն խաղաղ երկխոսության միջոցով կարելի է հասնել խաղաղության»,-նշել է նա։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Արցախը դիմակայությամբ թշնամուն ոչ է ասում». Արցախի շրջափակման 100–րդ օրը ՀՅԴ–ի երիտասարդները բողոքի ակցիա են արել
Այսօր խորհրդանշական օր է, պայքարի 100-րդ օրը...
Ես շատ հանգիստ եմ նայում մեր արցախցի քույրերի եւ եղբայրների աչքերին. Հայկ Կոնջորյան
Լաչինի միջանցքի փակման պահից սկսած մենք օգտագործում ենք դիվանագիտական բոլոր գործիքները, որ կարողանանք հասնել, որ Ադրբեջանը վերջ տա ապօրինի շրջափակմանը...
Նիկոլ Փաշինյանը Բունդեսթագի պատգամավորների հետ քննարկել է տարածաշրջանային իրավիճակը
Վարչապետն անդրադարձել է մեր երկրում իրականացվող բարեփոխումներին, արձանագրվող տնտեսական բարձր ցուցանիշներին եւ կարեւորել Եվրոպական միության, Գերմանիայի օժանդակությունը ՀՀ ժողովրդավարական օրակարգին...
Մենք չունենք ԼՂ խնդիր, մենք ունենք Ադրբեջանի մեծ խնդիր. Լուծումն այն է, որ Ադրբեջանը ազատի Արցախը. Մալկիդիս
Հունաստանում եւ նաեւ Եվրոպայում տարբեր երկրների կոնգրեսականները, խորհրդարանների անդամները, գիտնականները, լրագրողները, որոնք որեւէ կապ...
Հայ–ադրբեջանական բանակցությունները մտել են փակուղի. Տիգրան Աբրահամյան
Ադրբեջանը այս երկուսուկես տարվա ընթացքում մեծացրել է Հայաստանի առաջ դրվող պահանջները...
ԱԳ փոխնախարարը Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությանը ներկայացրել է Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքները
Մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ