News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Հայաստանը մեկ ամիս է՝ սպասում է Ադրբեջանի արձագանքին: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ դեռ դեկտեմբերին Հայաստանը Ադրբեջանին էր փոխանցել իր առաջարկները, ինչ արձագանք է ստացվել դրանց:

Նա հիշեցրեց, որ Հայաստանը խաղաղության պայմանագրի վերաբերյալ  խմբագրական առաջարկներ էր ներկայացրել ադրբեջանական կողմին, սակայն որևէ արձագանք չկա. «Տեղեկացնեմ, որ որպես կանոն այդպես են ընթացել մինչ այժմ գործընթացը: Նախագծի շուրջ լինում են նախ ադրբեջանական, ապա հայկական, այնուհետեւ ադրբեջանական առաջարկներ: Ենթադրաբար մինչեւ  այն պահը, երբ ամբողջական տեքստ հնարավոր կլինի ունենալ: Մեր հերթական առաջարկները եւ կից հիմնավորումները ներկայացրել ենք ադրբեջանական կողմին եւ կարելի է ասել, որ արդեն մեկ ամիս է, որ որևէ արձագանք չունենք», - նշեց նա:

Միրզոյանն ընդգծեց՝ թյուր են այն պատկերացումները, որ հայկական կողմը ոչ կառուցողական է խաղաղության գործընթացում. «Մենք մեր առաջարկներն ուղարկել ենք, պատասխան պիտի լինի, որը մինչ այս պահը չկա։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմն է դադարեցրել խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները, զուգահեռաբար, տեսնում ենք սադրիչ գործողություններ Ադրբեջանի կողմից», - ասաց ՀՀ ԱԳ նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ