News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով ՌԴ արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին և դրա հաղթահարմանն ուղղված քայլերին:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հերթական խախտման փաստը և հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների լիարժեք իրականացման անհրաժեշտությունը: 

Քննարկվել են նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորություններին ու Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին վերաբերող հարցեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
309 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում. Կարմիր խաչի միջազգային կոմիտե
6 տեղեկատվական հանդիպում է կազմակերպվել հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով անհայտ կորած անձանց ընտանիքների հետ Արմավիրում...
Հայաստանը չի հրաժարվում ՀԱՊԿ-ի առաքելությունից․ Միրզոյան
Նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների կառուցողական զարգացումը․․․
Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպման օրը համաձայնեցվում է․ Լավրով
Հայկական կողմը հաստատել է վարչապետ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունն այն մասին․․․
Ադրբեջանը եւս պատրաստ չէ պատերազմի. Ադրբեջանի համար դա մեծ ռիսկ է լինելու. Արտակ Զաքարյան
Եթե ՀՀ-ում լինեին նորմալ իշխանություններ, Ադրբեջանը շատ ծանր վիճակում պետք է լիներ...
ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը, որ եկավ Հայաստան, ի՞նչ փոխվեց. Ալեն Սիմոնյան
Այս պահի դրությամբ ՀԱՊԿ–ի կողմից այն գործողություններն ու արձագանքը, որ կա, միանշանակ Հայաստանին բավարար չէ...
Խաղաղության պայմանագրի բանակցություններում հիմնական դերակատարը Ռուսաստանն է. Ալեն Սիմոնյան
Խաղաղության պայմանագրերի առաջարկները փոխանակվում են տարբեր խողովակներով, հիմնական ճանապարհը ռուսական կողմի միջոցով փոխանակումն է....
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ